ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 ԹՎԱԿԱՆԻ ___________ -Ի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրսգրման դեպքում պացիենտի անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, ապահովագրված անձանց դեպքում՝ նաև առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը.».
2) N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին ենթակետով.
«2.1) առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը` ապահովագրված անձանց դեպքում.».
3) N 1 հավելվածի 64-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«64. Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշվում են դեղի առևտրային անվանումը, դեղաչափը, դեղաձևը, բաց թողնված քանակը, բացթողման ամսաթիվը, բաց թողնողի անունը, ազգանունը, ստորագրությունը և լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները կամ ՀԾՀ-ն կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում՝ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, իսկ ապահովագրված անձանց դեպքում` նաև առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը։».
4) N 2 հավելվածի N 1 և N 2 դեղատոմսային ձևերում «ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը» բառերից հետո լրացնել «,ապահովագրված անձանց դեպքում` նաև առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը» բառերը.
5) N 2 հավելվածի N 3 և N 4 դեղատոմսային ձևերում «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «ապահովագրված անձանց դեպքում` նաև առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյա
-
Продолжительность
16.12.2025 31.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 121
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .