ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1080-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչը պահանջում է դեղատոմսերի դուրսգրման և դեղերի բացթողման գործընթացների համապատասխանեցում նոր նույնականացման և հաշվառման մեխանիզմներին։
Գործող կարգավորումներով դեղատոմսերում և դեղերի բացթողման գործընթացում որպես պացիենտի նույնականացման հիմնական միջոց սահմանված է հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու մասին տեղեկանքը, ինչը լիարժեք չի ապահովում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղերի տրամադրման վերահսկելիությունը։
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծի նպատակն է՝
- ապահովել դեղատոմսերի և դեղերի բացթողման գործընթացում առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի տվյալների կիրառումը,
- բարձրացնել պացիենտների նույնականացման ճշգրտությունը,
- նվազեցնել չարաշահումների և սխալ բացթողումների ռիսկը,
- ապահովել դեղերի տրամադրման գործընթացի համահունչությունը առողջության համընդհանուր ապահովագրության տեղեկատվական համակարգին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է՝
- սահմանել, որ դեղատոմսերում պացիենտի տվյալների կազմում պարտադիր կարող են նշվել առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի տվյալները,
- համապատասխան փոփոխություններ կատարել դեղատոմսային ձևերում (N 1–N 4)՝ ապահովագրական տվյալների ներառմամբ։
Նախագծի ընդունումը կնպաստի առողջապահական համակարգի բարեփոխմանը և առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ կիրառմանը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 4.5-րդ կետով սահմանված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված բարձր որակի ծառայությունների մատուցումից, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսանում է անվտանգ, որակյալ և արդյունավետ դեղերով բնակչության ապահովումը:
-
Продолжительность
16.12.2025 31.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
-
Test
Просмотры 122
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .