Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝ 198-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 201-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 2-րդ մասի 2-րդ կետում, 215-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում հանել «և թերմալ» բառերը, իսկ «արդյունահանման» բառը փոխարինել «օգտագործման» բառով՝ իր բոլոր հոլովաձևերով։

Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «արդյունահանորղները» բառը փոխարինել «ջրօգտագործողները» բառով։

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 203-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 1-ին և 2-րդ կետերը «համար» բառից առաջ, Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը «օգտագործման» բառից հետո, 215-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը «պաշարների համար» բառերից առաջ լրացնել «(բացառությամբ՝ հիդրոէներգետիկ նպատակով)» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «(արդյունահանված)» բառը.

2)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1) կետով․

«2.1) մակերևութային և ստորերկրյա ջրերի հիդրոէներգետիկ նպատակով բնօգտագործման վճարի բազա է համարվում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը.»։

Հոդված 5. Օրենսգրքի 204-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1) կետով՝

«1.1) Մակերևութային ջրերի հիդրոէներգետիկ նպատակով բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար 0.23 դրամ։» բառերով.

2) 1-ին մասի աղյուսակից հանել

«

Հիդրոէներգետիկ նպատակով

0,1

» տողը․

3) 2-րդ մասի 1-ին կետից հանել «կամ ջրօգտագործման թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը», իսկ նույն մասի 2-րդ կետից՝ «կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը» բառերը։

Հոդված 6. Օրենսգրքի 205-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 205. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի  օգտագործման (բացառությամբ՝ հիդրոէներգետիկ նպատակով) համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

 Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը)

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում  օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Ցանկացած նպատակներով (բացառությամբ՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ մասերում և սույն աղյուսակի 2-րդ տողում նշված դեպքերի)

1.0

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար

0.05

 

2. Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա քաղցրահամ ջրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում  օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է 50 դրամ դրույքաչափով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները):

3․ Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոէներգետիկ նպատակով օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար 0.23 դրամ։

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման չափաքանակները գերազանցող փաստացի օգտգործված ջրի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի`

1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.

2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում:

6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ  ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:»։

Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում «մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված» բառերը փոխարինել «մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործված» բառերով, ինչպես նաև հանել երկրորդ նախադասությունը, և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով․

«3. Հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը հաշվառվում է էներգետիկայի բնագավառի օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

Հոդված 8. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասը «ջրօգտագործման ծավալները» բառերից հետո  լրացնել «, հիդրոէներգետիկ նպատակով ջրօգտագործման դեպքում՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը,» բառերով և նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով՝

«5. Հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի հիման վրա։

6. Հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի և Օրենսգրքի 204-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»։

Հոդված 9. Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ թերմալ» բառերը և նույն մասը «ծավալները» բառից հետո լրացնել «, հիդրոէներգետիկ նպատակով ջրօգրագործման դեպքում՝ փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը,» բառերով, ինչպես նաև նույն հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-րդ և 7-րդ մասերով՝

«6. Հիդրոէներգետիկ նպատակով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի հիման վրա։

7. Հիդրոէներգետիկ նպատակով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի և Օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը:»։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

 

 

 

  • Обсуждалось

    16.12.2025 - 10.01.2026

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 981

Принт

Связанные документы / ссылки

Предложения

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

09.01.2026

  1. Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
    ՇՄՆ կողմից մշակված համապատասխան նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում
    է հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրերի օգտագործման համար
    բնօգտագործման վճարի հաշվարկը իրականացնել հիմնվելով ջրօգտագործողի կողմից
    արտադրված էլեկտրաէներգիայի փաստացի քանակի վրա` հաշվետու ժամանակաշրջանում
    փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանելով 0.23
    դրամ դրույքաչափ։
    Մյուս կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասով բնօգտագործման
    վճարը սահմանվում է որպես պետական սեփականություն համարվող բնական պաշարների
    արդյունավետ և համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը
    փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման համար ՀՀ պետական բյուջե
    վճարվող վճար: Նույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բնօգտագործման
    վճարի բազա է համարվում բնօգտագործման վճարի օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական
    մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա տվյալ բաժնով սահմանված 
    դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է բնօգտագործման վճարի գումարը։ Հաշվի առնելով վերոնշյալը, մակերևութային ջրերի օգտագործման համար
    բնօգտագործման վճարի հիմք պետք է հանդիսանա բնօգտագործման վճարի օբյեկտի, այն է՝
    օգտագործված մակերևութային ջրի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը։ Ուստի
    Նախագծում բերված մեթոդը հակասում է օրենսգրքի վերոնշյալ պահանջներին, քանզի
    առաջարկում է բնօգտագործման վճարի հաշվարկի իրականացում՝ հիմք ընդունելով ոչ թե
    բնօգտագործման վճարի օբյեկտի այլ վերջինիս օգտագործման արդյունքում ստացված
    արտադրանքի (արտադրված էլեկտրաէներգիա) արժեքային կամ ֆիզիկական մեծությունը։ Ուստի առաջարկում ենք որպես հաշվարկի մեթոդ կիրառել a) արտադրված
    էլեկտրաէներգիայի, b) յուրաքանչյուր ընկերության համար ՇՄՆ-ի կողմից հաստատված
    ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմատիվներում հաստատված գործակցի
    և c) գործող 0.1 դրամ/խմ դրույքաչափի արտադրյալը (բնօգտագործման վճարը = a * b* c)։

2. Նախագծով առաջարկվող հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային ջրի
օգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկի նոր մեթոդի մշակման
անհրաժեշտությունը հիմնավորվում է 2024թ.-ի հունվարի 1-ից գործող կարգավորման
կիրառման արդյունքում առաջացած խնդիրներով, որի արդյունքում կարող է ստեղծվել
անհավասար մրցակցության դաշտ էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Այդ
հիմնավորման մեջ սակայն հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի ազատականացված
շուկայի կանոններին համապատասխան առանձին մասնակիցների համար կիրառելի
առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ընկերությունը շուկայի կանոններին
համապատասխան հանդիսանում է ՊԷԱ (պետություն-մասնավոր գործընկերության
պայմանագիր կնքած Էներգիա արտադրող) կայան, գործունեություն է ծավալում
բացառապես Հայաստանի Հանրապետության հետ 2015թ.-ի հունիսի 08-ին կնքված Գույքի
Առուվաճառքի Պայմանագրի շրջանակներում, որը նաև հստակ սահմանում է Ընկերության
սակագնի հաշվարկի մեխանիզմը և Ընկերությունը ազատականացված շուկայում այլ
կարգավիճակ չի կարող ունենալ մինչև 2040 թվականը։ Ուստի հիդրոէներգետիկ այլ
արտադրողների հետ չի գտնվում մրցակցային դաշտում և հիդրոէներգետիկ նպատակով
մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարները շուկայի այլ
մասնակիցների նման չի կարող ներառել սակագնում:
3. Մյուս կողմից պետք է նշեմ, որ Նախագծով առաջարկվող արտադրված
էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանվող 0.23 դրամ դրույքաչափի
հաշվարկի մեթոդը, որն ըստ բերված հիմնավորման մշակվել է 2024թ․-ի ընթացքում ՀՀ-ում
արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի ծավալի հիման վրա՝ ապահովելով ՀՀ
պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցություն, անընդունելի է, քանզի
արդյունքում առաջացնում է բնօգտագործման վճարի վերաբաշխում՝ առավել մեծ հարկային
պարտավորությունը առաջացնելով բնական ռեսուրսի առավել արդյունավետ օգտագործում
իրականացնող ջրօգտագործողի համար, ինչպիսին հանդիսանում է Ընկերությունը։ Մասնավորապես, առաջարկվող նոր մեթոդով հաշվարկի դեպքում Ընկերության համար
տարեկան բնօգտագործման վճարի չափը կրկնապատկվում է և կգերազանցի անգամ այն
բնօգտագործման վճարի չափը, որը Ընկերությունը կվճարեր, եթե գործող օրենսդրությամբ
հաշվարկը կատարվեր Ընկերության Ջրօգտագործման թույլտվություններով
հիդրոէներգետիկ նպատակով օգտագործման համար սահմանված մակերևութային ջրերի
առավելագույն քանակների հիման վրա (համեմատական հաշվարկը ներկայացված է
Աղյուսակ 1-ում)։ Հիմնավորման մեջ, հղում է արվում նաև «Միջազգային Էներգետիկ Կոորպորացիա»-ին։
Նշեմ, որ սույն Նախագիծը քննարկել ենք նաև իրենց հետ, և առաջարկվող փոփոխությունը
արդյունքում նվազեցնում է իրենց կողմից վճարվելիք բնօգտագործման վճարը։ Անգամ եթե
փոփոխությունը լիներ իրենց համար ևս բացասական, վերջինս հնարավորություն ունի այս
ծախսը ներառել իր սակագնի մեջ, ի տարբերություն Ընկերության։
Ենթադրաբար, սույն Նախագծով առաջարկվող մեթոդը դրական է ազդում նաև փոքր
ՀԷԿ-երի վրա։
Արդյունքում, Նախագծով առաջարկվող փոփոխությամբ, բնական ռեսուրսի՝
մակերևութային ջրի օգտագործման համար հարկային բեռը փաստացի վերաբաշխվել է
առավել արդյունավետ սարքավորումներով, շարունակաբար կապիտալ ներդրումներ
կատարող, ռեսուրսի արդյունավետ օգտագործմամբ և շրջակա միջավայրի պահպանության
ոլորտի կիրառելի տեղական օրենսդրության և միջազգային ստանդարտների լիակատար
համապատասխանություն ապահովող արտադրողի վրա, ինչպիսին մեր Ընկերությունն է, 
այն դեպքում երբ ոլորտում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության և ոչ
արդյունավետ ռեսուրս օգտագործման հիմնական մասնաբաժինը փոքր ՀԷԿ-երինն է։
Սույն հարկատեսակի կիրառումը պետք է ստիպեր արտադրողներին իրականացնել
համապատասխան քայլեր և ներդրումներ՝ բարձրացնելու ջրային ռեսուրսների
օգտագործման արդյունավետությունը։ Աշխարհը գնում է այն ուղղությամբ, որ խրախուսի
այն էներգաարտադրողներին ովքեր մինիմալիզացնում են բնությանը հասցվող վնասը, իսկ
առաջարկվող օրինագիծը ճիշտ հակառակ տրամաբանությամբ է կազմված, և փաստացի
խրախուսում է հակառակը։
Ուստի Նախագծի հիմնավորման մեջ պնդումը, որ այն բխում է Կառավարության 2021-
2026թթ.-ի ծրագրի 4.10 «Շրջակա միջավայր» բաժնի 16-րդ՝ «շրջակա միջավայրի
պահպանության գործող տնտեսական մեխանիզմների կատարելագործում՝ հասցված վնասի
համարժեք փոխհատուցման սկզբունքի ներդրմամբ, ինչպես նաև կանխարգելում, մեղմում
ու չեզոքացում՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխությունների
իրականացմամբ» առաջնահերթ ուղղությունից, հակասում է վերոնշյալ հղման նպատակին։ 4․ Նշեմ նաև, որ Նախագծում առկա է վրիպակ, մասնավորապես Նախագծի Հոդված 5-
ի 3-րդ մասով նախատեսվող ՀՀ գործող Հարկային օրենսգրքի 204-րդ հոդվածի 2-րդ մասում
առաջարկվող փոփոխությունները, այն է՝
< Օրենսգրքի 204-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «կամ ջրօգտագործման
թույլտվություններում մակերևութային ջրերի ջրառի ծավալները նշված չլինելը», իսկ նույն
մասի 2-րդ կետից՝ «կամ ջրօգտագործման թույլտվություններում ստորերկրյա քաղցրահամ և
թերմալ ջրերի արդյունահանման ծավալները նշված չլինելը» բառերը։  կիրառելի չեն, քանզի տվյալ արտահայտությունները բացակայում են 204-րդ հոդվածի
2-րդ մասում։
Նախագծի մեջ նաև հղում է արվում 2024թ․-ին ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի
ծավալի ըստ ընկերությունների բաշխման Աղյուսակին, որը սակայն կցված չէ
հիմնավորմանը։ Նույն կերպ հիմնավորման մեջ հղում է արվում բնօգտագործման վճարի
դրույքաչափի հնարավոր 3 սցենարների հաշվարկին, որը ևս կցված չէ։
Ամփոփելով վերոնշյալը պարզ է դառնում, որ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ
ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա չեզոք ազդեցությունը ապահովվում է ի հաշիվ միայն
մեր Ընկերության և փաստացի Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը
ուղղված է հիդրոէներգետիկ նպատակով միայն մեկ ջրօգտագործողի դեմ։


Անանուն

14.01.2026

Գտնում ենք, որ անհրաժեշտություն կա
առաջարկվող օրենքի նախագծում սահմանել
օրենքի մեղմացնող դրույթների մասով
հետադարձ ուժի հնարավորություն, քանի որ
այս պահին գործող կարգավորումները
տնտեսվարող սուբյեկտների համար ծանր
հարկային բեռ են առաջացնում, որոնց զգալի
մասը չի կարողանում կատարել այդ
պարտավորությունները․ եւ այս
պայմաններում, երբ պետությունը
ընդունում է այս փոփոխությունների
անհրաժեշտությունը, պետք է հետադարձ ուժ
տալու հնարավորությամբ լուծի նաեւ
օրենքի խնդրո առարկա կարգավորումների
ուժի մեջ գտնվելու ժամանակահատվածում
առաջացրած խնդիրները։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: