«2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի N -Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 109 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.
2) 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի սերբական ծագում ունեցող ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի սերբական ծագում ունեցող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904 - Ն որոշմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
|
|
Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության -- թվականի -ի N -Ն որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
|
|
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Չափման միավոր |
Սակագնային քվոտայի ծավալը |
|
1․ |
Պանիրներ այլ՝ բացառությամբ Գլարնյան պանրից՝ պատրաստված խոտերի հավելումով, Բուտտերկազե պանրից և ոչխարի կամ այծի կաթի պանրից, ծագած Սերբիայի Հանրապետությունից և դասակարգվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9 ծածկագրերի տակ, որոնց ներկրումը Եվրասիական տնտեսական միության տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման ձևով՝ ծագման երկրի հավաստագրի 8-րդ սյունակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese» կամ «Cheese made of goats or sheep’s milk» նշումի առկայության դեպքում |
0406 90 690 0 |
տոննա |
2․0 |
|
2․ |
Սպիրտային թրմօղիներ, որոնք ստացվում են խաղողի գինու թորման կամ խաղողի մզման արդյունքում, այլ |
100% սպ․ լ |
5000 |
|
|
3․ |
Տաբակ պարունակող ծխախոտ |
|
1 000 հատ |
2000 |
|
|
-
Продолжительность
04.12.2025 21.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 90
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .