Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   2025 թվականի N  

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 109 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.

2) 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.

3) առանձին տեսակի սերբական ծագում ունեցող  ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը

4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի սերբական ծագում ունեցող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904 - Ն որոշմամբ։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
                       վարչապետ

                                                                           Ն. Փաշինյան

 

 

 

                       Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության  --  թվականի

-ի N -Ն որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ

 

 

 

 

 

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Չափման միավոր

Սակագնային քվոտայի

 ծավալը

1

Պանիրներ այլ՝ բացառությամբ Գլարնյան պանրից՝ պատրաստված խոտերի հավելումով, Բուտտերկազե պանրից և ոչխարի կամ այծի կաթի պանրից, ծագած Սերբիայի Հանրապետությունից և դասակարգվող  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1, 0406 90 990 9 ծածկագրերի տակ, որոնց ներկրումը Եվրասիական տնտեսական միության տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման ձևով՝ ծագման երկրի հավաստագրի 8-րդ սյունակում «Glarus cheese with herbs» կամ «Buttercase cheese» կամ «Cheese made of goats or sheep’s milk» նշումի առկայության դեպքում

0406 90 690 0
0406 90 740 0
0406 90 860 0
0406 90 890 0
0406 90 920 0
0406 90 930 0
0406 90 990 1
0406 90 990 9

 

 

 

 

 

 

տոննա

20

2

Սպիրտային թրմօղիներ, որոնք ստացվում են խաղողի գինու թորման կամ խաղողի մզման արդյունքում, այլ

2208 20 290 0
2208 20 890 0

 

 

100% սպ լ

5000

3

Տաբակ պարունակող ծխախոտ

 

2402 20 100 0
2402 20 900 0

 

 

1 000 հատ

 

2000

 

 

 

 

 

 

  • Duration

    04.12.2025 21.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 89

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: