«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«17․ Հանրային բուհում հոգաբարձուների խորհրդի հաստատած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ակադեմիական կամ վարչական, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի և ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների և տեղակալների պաշտոնները) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին։»։
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝
1. 7-րդ մասի՝
1) առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը փոխարինել «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով,
2) երկրորդ նախադասության ««Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 28-րդ հոդվածի 6-րդ մասերի դրույթների հիման վրա Կառավարության ընդունած իրավական ակտերով» բառերով:
2. լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7․1 մաս՝
«7․1 Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա Լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերով։»։
3. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1 մաս՝
«9.1 Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչև այդ բուհերի ռեկտորների ընտրության հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։»։
4. 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից» կետադրական նշանն ու բառերը։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ` Վ. Խաչատուրյան
2025 թ. --------
Երևան
ՀՕ----Ն
-
Продолжительность
27.11.2025 12.12.2025 -
Тип
Закон
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 636
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .