Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով (ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 20-ից) ստեղծվել է անհրաժեշտ իրավական հենք բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման, նշված ոլորտների ինտեգրման համար։ ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի ընդունմամբ, ըստ էության, սահմանվել են բարձրագույն կրթության ոլորտում պետական նոր քաղաքականության ուղղություններն ու արդյունքային ցուցանիշները։ Մասնավորապես, օրենքի հավելված 1-ի 81-րդ կետի 2-րդ ենթակեկետի «ը» և «թ» պարբերություններով, ռազմավարական առաջնահերթություն, նախատեսվում է պետական բուհերի խոշորացում և գիտական կազմակերպությունների հետ միավորում, ինչպես նաև բուհերի կառավարման նոր մոդելների գործարկում և կառավարիչների հմտությունների բարձրացում (ինչը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին):

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելուն, միտված դրույթներ, հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ձևավորման նոր սկզբունքներ, գործադիր մարմինների ղեկավարների ընտրության և նրանց ներկայացվող այլ պահանջներ  (Գլուխ 4, 26-33-րդ հոդվածներ)։ Միևնույն ժամանակ նախատեսվել են եզրափակիչ և անցումային դրույթներ դրանց կիրարկման վերաբերյալ։

Մասնավորապես՝ ըստ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի՝ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն, որոնք վերաբերում են  հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնությանը և անդամների առաջադրմանը, ուժի մեջ են մտնում 2029-2030 թվականների ուսումնական տարվանից. նշված ժամանակահատվածից նշված մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում։ Իսկ 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են կարգավորումներ, որոնք գործելու են մինչև օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պայմաններն ուժի մեջ մտնելը։ Նույն 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ընկած ընդհանուր տրմաբանության տեսակետից հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների գործադիր մարմիններին՝ տնօրենին և ռեկտորին ներկայացվող նոր պահանջները, ընտրության նոր ընթացակարգերը պետք է գործեն ԳԱԱ համակարգից դուրս հանրային գիտական կազմակերպությունների և խոշորացված բուհերի դեպքում, որի վերաբերյալ դրույթներ օրենքի եզրափակիչ կամ անցումային մասերում բացակայում են։

Այսպես, օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն. 

«4. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով և խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

5 Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա Լիազոր մարմնի հաստատած, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ Լիազոր մարմնի հաստատած և դրան համարժեք որակավորում:»։

        Իսկ նույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով ահմանված է, որ ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ պակաս, քան վեց ամիս առաջ, ինչպես նաև  ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում, բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով հայտարարվում է ռեկտորի ընտրություն` բաց միջազգային մրցույթի միջոցով:

Գործադիր մարմնին ներկայացվող նույն՝ միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների ակադեմիական մոդուլը ավարտելու կամ դրան առնվազն համարժեք որակավորում ունենալու պահանջն առկա է նաև  հանրային գիտական կազմակերպության համար (օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մաս)։

Այս նոր կարգավորումներն, որոնք մտել են ուժի մեջ, խոչընդոտ են հանդիսանալու ընթացիկ ժամանակահատվածում գործող գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման բնականոն գործընթացները կազմակերպելու համար, քանի դեռ հաստատված չեն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը (օրինակ՝ լիազոր մարմնի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական մոդուլների կամ դրան համարժեք որակավորումների ցանկը, գիտական կազմակերպությունների և բուհերի  կանոնադրություններում համապատասխան դրույթներ ու պահանջներ, մրցույթի ընթացակարգ Հանրային գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության և խոշորացման գործընթացների համաչափ իրականացման հետագա ընթացքն ապահովելու նպատակով առաջարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում կատարել լրացումներ՝ նախատեսելով անցումային կարգավորումներ օրենքի՝ ռեկտորին առնչվող 31-րդ հոդվածի վերաբերյալ՝ ամրագրելով, որ 2-րդ, 4-րդ, 5-րդ,  8-րդ և 9-րդ մասերով նախատեսված ռեկտորին ներկայացվող պահանջները, միջազգային մրցույթի, դրա հայտարարման ժամկետները, կառավարիչների կրթական մոդուլին կամ դրան համարժեք որակավորման պահանջները տարածվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի ռեկտորների ընտրության գործընթացների վրա կամ կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում, իսկ գիտական կազմակերպությունների տնօրենների պարագայում սահմանվում է օրենքի 27-րդ հոդվածի  7-րդ մասի՝  2028 թվականից գործելու պայման։

Մինչև այդ գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության/նշանակման  հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել  տվյալ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։

Օրենքի եզրափակիչ դրույթներում իրականացվել են նաև որոշակի փոփոխություններ, որոնք, մինչև օրենքով ամրագրված նոր սկզբունքներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով (որպես բարձրագույն կրթության առաջին մակարդակ) ընդունելության պահանջների կիրառումը (2029-2030 ուսումնական տարվանից) կնպաստեն գործող կարգավորումներով ընդունելության բնականոն կազմակերպմանը, հատկապես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրման տեսակետից:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքն ու, որպես հարակից, համապատասխան փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» օրենքում, ևս ուժը կորցրած են ճանաչվել բարձրագույն կրթության ոլորտին, այդ թվում ընդունելությանն  առնչվող հոդվածները:

Այսպես, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում (ըստ որի «Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:) ամրագրվել են  «Կրթության մասին» օրենքի՝ արդեն ուժը կորցրած այն հոդվածների մասերը, որոնք կապահովեն ընդունելության գործընթացի կազմակերպումն ու կարգավորմումը՝ համապատասխան ուղղակի լիազորող նորմերի առկայությամբ: Օրինակ՝ համաձայն «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի (մասն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն օրենքով)՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր՝ ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ, ինչպես նաև բարձրլեռնային բնակավայրերի:»: Այս հոդվածի ամրագրմամբ ուղղակի լիազորություն կվերապահվի Կառավարությանը՝ հաստատելու 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ  տեղերն ըստ բուհերի (մինչև ընդունելության նոր կարգավորումների կիրառման համար օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված ժամկետը՝2029-2030 ուս.տարի):

Վերոնշյալ հիմնավորմամբ լրացվել է ևս մեկ անցումային կարգավորում (43-րդ հոդվածում նոր 71 մաս) ՝ կապված հեռակա ուսուցմամբ ընդունելության հետ, ըստ որի մինչև օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում (2027 թվականի սեպտեմբերի 1) ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա Լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերով։

Նախագծով Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ, 33-րդ հոդվածի 15-րդ մասերում, 43-րդ հոդվածի առաջին նախադասության մեջ և 11-րդ մասում նախատեսվող փոփոխությունները բովանդակային չեն, այլ կրում են տեխնիկական բնույթ:

3. Ակնկալվող արդյունքը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը, այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջին մակարդակում (բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը։

4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

 ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է՝

 «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով սահմանված պահանջներից, մասնավորապես, Հոդված 1-ով հաստատված հավելված 1-ի 81-րդ մասի 2-րդ կետի  «թ» պարբերություններից, որով նախատեսվում է բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայում, այդ թվում՝ բուհական կառավարիչներին ներկայացվող պահանջների և նկարագրերի սահմանում, վերաորակավորման, պարտադիր վերապատրաստման համակարգի իրավական հենքի ներդրում, խոշորացված բուհերում կառավարման այլընտրանքային մոդելների փորձարկում, ժամանակավոր կառավարիչների նշանակում։

  • Продолжительность

    27.11.2025 12.12.2025
  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 643

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: