Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի  11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«17 Հանրային բուհում հոգաբարձուների խորհրդի հաստատած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ակադեմիական կամ վարչական, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի և ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների և տեղակալների պաշտոնները) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին։»։

Հոդված 2.  Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:

Հոդված 3.  Օրենքի 43-րդ հոդվածում՝

      1.     7-րդ մասի՝

 

1)     առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը փոխարինել «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով,

2)    երկրորդ նախադասության ««Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 28-րդ հոդվածի 6-րդ մասերի դրույթների հիման վրա Կառավարության ընդունած իրավական ակտերով» բառերով:

 

     2.    լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 71 մաս՝

«71 Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը՝ բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա Լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերով։»։

3.    լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1 մաս՝

«9.1 Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ,  8-րդ և 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչև այդ բուհերի ռեկտորների ընտրության  հետ կապված իրավահարաբերությունները շարունակում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։»։

4.    11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի  7-րդ մասը գործելու է  2028 թվականից» կետադրական նշանն ու բառերը։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հանրապետության նախագահ`                                                                                                            Վ. Խաչատուրյան

2025 թ. --------

Երևան

ՀՕ---

  • Discussed

    27.11.2025 - 12.12.2025

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1212

Print

Suggestions

Hovhannes Tokmajyan

02.12.2025

Մտահոգիչ է, որ տարիներ շարունակ մշակված, մի քանի անգամ "ետ ու առաջ" արված օրենքն, որն ի սկզբանե բազմաթիվ վիճահարույց դրույթներ էր պարունակում, ընդունումից ընդամենը մեկ ամիս հետո ենթա է փոփոխությունների։ Ամեն դեպքում, օգտագործելով ստեղծված հնարավորությունը, առաջարկում եմ հոդված 17 -ից հանել "ակադեմիական և" բառերը՝ այդպիսով հնարավորություն տալով 65-ն անց պրոֆեսորներին շարունակել ղեկավարել համալսարանների ամբիոնները։ Վերջին 25 տարիների ընթացքում ուսումնագիտական ոլորտում առաջացած մասնագիտական կադրերի պակասը /բացառությամբ քիչ թվով ուղղությունների/ կարող է վնասել տարեց բայց գործունակ մասնագետների հեռացումը։ Անբիոնի կառավարումը որոշում է մասնագիտական տվյալ ուղղության ապագան և տարիքը չպետք է որոշիչ դեր խաղա այս հարցում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: