Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

2024 թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, նախատեսում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով պետք է հաստատվեն Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը, որոնք ներառված են ներկայացված Նախագծում առանձին հավելվածի տեսքով։

Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասն ամրագրում է, որ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը։

Քանի որ խնամքը տրամադրվում է տարբեր կատեգորիայի անձանց, համապատասխան ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը նույնպես ներկայացվում են առանձին-առանձին՝ երեխաների, տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց և այլն:

Քննարկվող Նախագծով ներկայացվում են բացառապես տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքին առնչվող ընթացակարգեր և օրինակելի ձևաթղթեր:

Ներկա դրությամբ տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը մասնակիորեն են կարգավորված և որոշ դեպքերում չունեն միատեսակ կիրառելիություն, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի առնչությամբ ձևավորել միատեսակ ընթացակարգային պրակտիկա և փաստաթղթաշրջանառություն: Ավելին, որպեսզի այդ փաստաթղթերը լինեն միատեսակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվում են համապատասխան փաստաթղթերի օրինակելի ձևաթղթեր, որոնք ներկայացվում են ըստ խնամքի առանձնահատկությունների՝ երեք առանձին հավելվածների տեսքով՝

1)   տնային պայմաններում խնամքի համար՝ համաձայն Հավելված 2-ի,

2)  ցերեկային կենտրոնների համար՝ համաձայն Հավելված 3-ի,

3)  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների համար՝ համաձայն Հավելված 4-ի:

Նախագծի ներկայացմամբ, հնարավորություն է ստեղծվում հստակեցնել այն տեխնիկական ու կազմակերպչական հարցերը, որոնք չեն կարգավորվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգով, պայմաններով, տրամադրվող խնամքի ձևերով, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկով, որոնք հաստատված են ՀՀ կառավարության կողմից։

Նաև Նախագծով ձևավորվում է տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող օրինակելի ձևաթղթերի շտեմարան, որից կարող են օգտվել խնամք տրամադրող հաստատություններն ու կազմակերպությունները՝ իրենց փաստաթղթաշրջանառությունը միատեսակ դարձնելու համար: 

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է նախատեսել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող միասնական ընթացակարգեր և օրինակելի ձևաթղթեր, որոնք կկիրառվեն տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամք տրամադրող բոլոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից: Ընթացակարգերը և համապատասխան օրինակելի ձևաթղթերը կազմվել են՝ հիմք ընդունելով Օրենքի ու դրանից բխող ՀՀ կառավարության որոշումների պահանջները:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը, ինչպես նաև սահմանել այն օրինակելի ձևաթղթերը, որոնք կիրառվում են տարեց կամ հաշմանադամություն ունեցող անձանց խնամք տրամադրելիս, դրանք տարանջատելով՝  բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների, ցերեկային կենտրոնների և տնային պայմաններում խնամքի համար։ 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։ 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 18-րդ կետից:

  • Обсуждалось

    03.11.2025 - 19.11.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 956

Принт

Предложения

Արմինե Սահակյան

12.11.2025

Նախագծի 14 կետում` շահառուհի ինքնագնահատման հարցաթերթը կամ հարցաշարը մտավոր հաշմանդամոյթյուն ունեցող անձանց համար պարզեցված, մատչելի ձևաչափով լինի։

Գրելու կարդալու դժվարություն ունեցող անձանց համար ստեղծել պայմանագրերի այլընտրանքային տարբերակ։

Արմինե Սահակյան

12.11.2025

1) Առաջարկում եմ շահառուի և ծառայություն մատուցող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրն ունենալ նաև պարզեցրած տարբերակով` մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: