Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի 2025 թվականի

դեկտեմբերի «___»-ի N ____-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ 

I. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1.   Սույն հավելվածի առաջին բաժինը կարգավորում է տնային պայմաններում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի կարգերից և պայմաններից բխող հարաբերությունները։

2.    Տնային պայմաններում խնամք տրամադրվում է խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 1-ի համաձայն։ Դիմումը ներկայացվում է Միասնական սոցիալական ծառայության՝ խնամք հայցող անձի բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։

3.    Դիմումը և պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնայց՝ խնամք հայցող անձի և նրա ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Սոցիալական դեպքի վարման ընթացքում բացի համալիր գնահատումից, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն, իրականացվում է նաև առանձնահատուկ կարիքների գնահատում` տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սույն հրամանի Հավելված 2-ի Ձև 2-ի համաձայն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի N 75-Ն հրամանով հաստատված կարգի և հարցաշարերի համաձայն։ Տնայցի արդյունքում կազմված եզրակացությունը՝ խնամք հայցող անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին, ներկայացվում է տարածքային կենտրոնի տնօրենին։

4.    Տարածքային կենտրոնի տնօրենը, պահանջվող փաստաթղթերն ու սույն հավելվածի 3-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` խնամք հայցող անձին խնամք տրամադրելու մասին՝ Հավելված 2-ի Ձև 3-ի համաձայն, կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ Հավելված 2-ի Ձև 4-ի համաձայն՝ նշելով խնամքի համապատախան տեսակը, և այդ որոշումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն։

5.    Տարածքային կենտրոնից ստացված որոշման և կից փաստաթղթերի հիման վրա Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է խնամք հայցող անձի հաշվառում և ազատ տեղերի առկայության դեպքում այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող խնամք հայցող անձի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոնին և տնային պայմաններում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)։

6.   Տարածքային կենտրոնը, Միասնական սոցիալական ծառայությունից ստանալով սույն հավելվածի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում խնամք հայցող անձին տրամադրում է ուղեգիր՝ Հավելված 2-ի Ձև 5-ի համաձայն։

7.    Խնամք հայցող անձն ուղեգիրը ստանալու օրվանից սկսած յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է ներկայացնի համապատասխան կազմակերպություն։

8.   Խնամք հայցող անձը տնային պայմաններում խնամք ստացող շահառուների ցուցակում ընդգրկվում է կազմակերպության ղեկավարի հրամանով՝ Հավելված 2-ի Ձև 6-ի համաձայն։

9.   Սույն հրամանի  8-րդ կետով նշված հրամանի ընդունումից հետո կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը շահառուի մասին տվյալները գրանցում է կազմակերպության հաշվառման մատյանում՝ Հավելված 2-ի Ձև 7-ի համաձայն։

10. Տնային պայմաններում խնամք ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելու հրամանից հետո կազմակերպության ղեկավարի և խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի միջև կնքվում է տնային պայմաններում խնամքի տրամադրման վերաբերյալ պայմանագիր՝ Հավելված 2-ի Ձև 8-ի համաձայն։

11.  Այն դեպքում, երբ  շահառուն հայերենին չի տիրապետում, կնքվում է երկլեզու պայմանագիր՝ և՛ հայերենով, և՛ այն լեզվով, որը հասկանալի է  շահառուին։ Տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն:

12.  Կազմակերպության՝ համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողը նոր ընդունված շահառուի մասին տվյալները գրանցում է սոցիալական պաշտպանության ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող շահառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ)։

13. Տնային պայմաններում խնամք ստացող յուրաքանչյուր շահառուի համար կազմակերպության սոցիալական աշխատողը կամ համապատասխան լիազորություններ ունեցող այլ աշխատող լրացնում է հաշվառման քարտ՝ Հավելված 2-ի Ձև 9-ի համաձայն։

14.  Շահառուի համաձայնության դեպքում կարող է իրականացվել շահառուի ինքնագնահատում՝ Հավելված 2-ի Ձև 10-ի համաձայն։

15.  Շահառուի կողմից ուղեգիրը կազմակերպություն ներկայացնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության բազմամասնագիտական խումբը՝ տեղեկատվական համակարգում շահառուի գրանցումից հետո իրականացնում է շահառուի սոցիալական կարիքների գնահատում՝ Հավելված 2-ի Ձև 11-ի համաձայն։

16. Սույն հավելվածի 15-րդ կետում նշված գնահատման արդյունքում կազմվում է  շահառուի անհատական սոցիալական ծրագիրը՝ Հավելված 2-ի Ձև 12-ի համաձայն:

17.  Տնային պայմաններում խնամքի տրամադրումը կարող է դադարեցվել շահառուի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 13-ի համաձայն:

18. Տնային պայմաններում խնամքի տրամադրման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով՝ Հավելված 2-ի Ձև 14-ի համաձայն:

19. Տնային պայմաններում խնամք ստացող  շահառուների նկատմամբ բռնության ենթադրյալ կամ հաստատված բոլոր դեպքերը գրանցվում են համապատասխան մատյանում՝ Հավելված 2-ի Ձև 15-ի համաձայն։

20. Անկողնային շուրջօրյա խնամքի կարիք ունեցող անձանց համար, մինչև վերջիններիս շուրջօրյա խնամքի կենտրոն տեղավորելը, Միասնական սոցիալական ծառայության կողմից պարզեցված ընթացակարգով կարող է կազմակերպվել տնային խնամքի տրամադրում՝ ելնելով խնամք հայցող անձի ցանկությունից և խնամքի տրամադրման հրատապությունից՝ խնամք հայցող անձի, նրա ներկայացուցչի կամ խնամակալի դիմումի հիման վրա՝ Հավելված 2-ի Ձև 16-ի համաձայն։

  • Обсуждалось

    03.11.2025 - 19.11.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 959

Принт

Предложения

Արմինե Սահակյան

12.11.2025

Նախագծի 14 կետում` շահառուհի ինքնագնահատման հարցաթերթը կամ հարցաշարը մտավոր հաշմանդամոյթյուն ունեցող անձանց համար պարզեցված, մատչելի ձևաչափով լինի։

Գրելու կարդալու դժվարություն ունեցող անձանց համար ստեղծել պայմանագրերի այլընտրանքային տարբերակ։

Արմինե Սահակյան

12.11.2025

1) Առաջարկում եմ շահառուի և ծառայություն մատուցող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրն ունենալ նաև պարզեցրած տարբերակով` մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: