«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻՑ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմինե Սահակյան 12.11.2025 00:24:58 | 1) Առաջարկում եմ շահառուի և ծառայություն մատուցող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրն ունենալ նաև պարզեցրած տարբերակով` մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ |
Առաջարկը չի ընդունվել: Պայմանագիրը պետք է լինի միասնական ձևաչափի, անհրաժեշտության դեպքում ցանկացած շահառու, ելնելով գնահատված կարիքի առանձնահատկություններից, կունենա մասնագետի կողմից օգնության և աջակցության հնարավորություն: Միաժամանակ հարկ է նշել, որ համաձայն նախագծի՝ տեսողական խնդիրներ ունեցող անձի պարագայում պետք է նախատեսվի բրայլյան գրերի միջոցով պայմանագիրը կնքելու հնարավորություն: |
|||
| 2 | Արմինե Սահակյան 12.11.2025 00:32:47 | Նախագծի 14 կետում` շահառուհի ինքնագնահատման հարցաթերթը կամ հարցաշարը մտավոր հաշմանդամոյթյուն ունեցող անձանց համար պարզեցված, մատչելի ձևաչափով լինի։ Գրելու կարդալու դժվարություն ունեցող անձանց համար ստեղծել պայմանագրերի այլընտրանքային տարբերակ։ |
Առաջարկը չի ընդունվել: Նախագծի Հավելված 2 և Հավելված 3-ի Ձև 10-ով, ինչպես նաև Հավելված 4-ի Ձև 11-ով սահմանված ինքնագնահատման թերթիկը լրացվում է համապատասխան մասնագետի կողմից՝ շահառուի ցանկությամբ և համաձայնությամբ: Հետևաբար, եթե շահառուն ցանկանա լրացնել այն, ապա մասնագետը նրան այդ հարցադրումները կհնչեցնի նրա համար մատչելի և հասկանալի ձևակերպումներով՝ կարիքի առկայության դեպքում: |