09.10.2025
Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի
9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի
N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման գնահատման ձևաչափը և դրա արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը փոփոխելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ ՀՀ կառավարության 14.06.2024 թիվ 861-Ն որոշմամբ կատարված լրացումներով ատեստավորման համակարգում ներառվեցին նաև ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ (այսուհետ՝ ոչ մարտական խնդիրներով պաշտոն) զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողները, որոնց համար ատեստավորումը նախատեսվեց երեք ուղղություններով (կրակային և շարային պատրաստության գնահատում ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորում)՝ առանց ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման: Միաժամանակ սահմանվեց, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետով սահմանված այլ պատճառական կապով պայմանավորված` ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում ունեցող մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն (այսուհետ՝ մարտական խնդիրներով պաշտոն) զբաղեցնող զինծառայողը կարող է դիմել և մասնակցել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնող զինծառայողների ատեստավորմանը, որի արդյունքներով նրան հավելավճար հաշվարկվում է ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար սահմանված չափով: Բացի այդ, ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ ՀՀ կառավարության 14.06.2024 թիվ 861-Ն որոշմամբ սահմանվեց, որ ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնող զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը կազմում են մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնող զինծառայողների հավելավճարների չափերի 60 տոկոսը:
Շուրջ մեկ տարվա ատեստավորման արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 1/3-ից ավելին կազմում են մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնող այն զինծառայողները, որոնք ունեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում: Բացի այդ, հավելավճարների չափերի վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ առկա է աճող տենդենց՝ զինծառայողները նախընտրում են ատեստավորվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների համար սահմանված կարգով, քանի որ վերջինի դեպքում «գերազանց» և «լավ» գնահատականներով հավելավճարների 60 տոկոս չափերը փաստացի գերազանցում են մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների ատեստավորման «բավարար» գնահատականի հավելավճարի չափը: Ընդ որում, մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների ատեստավորման գնահատականների ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ցածր գնահատականների գերակշիռ մասը ֆիզիկական վարժությունների կատարումից է:
Առաջացած խնդրի լուծման նպատակով՝ նպատակահարմար է գտնվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների ատեստավորման գնահատումն իրականացնել «ստուգված» և «չստուգված» սկզբունքով, իսկ «ստուգված» գնահատվելու արդյունքում հավելավճարներն ըստ զինծառայողների համապատասխան կազմերի սահմանել բացարձակ թվով (որպես ելակետ՝ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների «բավարար» գնահատականի համար նախատեսված հավելավճարի 80 տոկոսի (կլորացված) չափով):
Որոշման նախագծի համաձայն փոփոխվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման գնահատման ձևաչափը և դրա արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը:
Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, կանխատեսվում է ատեստավորման ուղղությամբ ծախսերի որոշակի նվազում:
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
Обсуждалось
23.09.2025 - 09.10.2025
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 1519
Принт09.10.2025
Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???
09.10.2025
Հարգելի նախագծի հեղինակներ, դուք անարդարացիորեն համեմատականեր եք անցկացնում . բա ինչի հարցին մյուս կողմից չեք անդրադառնում օրինակ' են որ զբաղեցնում ենք պաշտոն որը ձեր մշակմամբ չեք ընդգրկել 100% ձևաչափին ու 1.5 տարուց ավել մեր մասով ուշ եք որոշում կայացրել հետհաշվարկ չի գործել, բա էդ մասով խի չեք հստակեցրե ինչ պտի 1.5 տարի հետո մենք հնարավորություն ունենանք և էն անձնակազմը ինչ մեղավորա որ դուք եք տարանջատել կատարող ու չկատարող...
07.10.2025
Հիմնավորման մեջ նշված է, որ «զինծառայողները նախընտրում են ատեստավորվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների համար սահմանված կարգով», այնինչ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հստակ սահմանված է հակացուցումները և «նախընտրելու» մասին չի կարող խոսք լինել։ Եթե նախագծի հեղինակները կարծում են, որ այդ որոշումները զինծառայողներին «նախընտրելու» հնարավորություններ են տալիս, ապա առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշումներով հիվանդությունները հաստատելու կամ մերժելու ընթացակարգերի մասին իրավական ակտերում։