09.10.2025
Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -------------- 2025թ. N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) 37.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «չստուգված» գնահատական: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը յուրաքանչյուրից ստացել է «ստուգված» գնահատական: Ընդ որում, զինծառայողը «ստուգված» գնահատական է ստանում մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 30 հարցին ճիշտ պատասխանելու, իսկ կրակային և շարային պատրաստության աստիճաններից՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով «բավարար» գնահատականի համար սահմանված պայմաններն ապահովելու դեպքում:».
2) 43-րդ կետի՝
ա. երկրորդ նախադասությունում ««անբավարար»» բառից հետո լրացնել «կամ «չստուգված»» բառերը,
բ. երրորդ նախադասությունում «սույն կարգի 37-րդ կետով» բառերը փոխարինել «համապատասխանաբար սույն կարգի 37-րդ և 37.1-ին կետերով» բառերով:
«1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով «ստուգված» գնահատական ստանալու դեպքում հաշվարկվող հավելավճարների չափերը`
1) սպայական կազմի զինծառայողին՝ 185,000 դրամ.
2) ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողին՝ 165,000 դրամ:»:
Обсуждалось
23.09.2025 - 09.10.2025
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 1520
Принт09.10.2025
Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???
09.10.2025
Հարգելի նախագծի հեղինակներ, դուք անարդարացիորեն համեմատականեր եք անցկացնում . բա ինչի հարցին մյուս կողմից չեք անդրադառնում օրինակ' են որ զբաղեցնում ենք պաշտոն որը ձեր մշակմամբ չեք ընդգրկել 100% ձևաչափին ու 1.5 տարուց ավել մեր մասով ուշ եք որոշում կայացրել հետհաշվարկ չի գործել, բա էդ մասով խի չեք հստակեցրե ինչ պտի 1.5 տարի հետո մենք հնարավորություն ունենանք և էն անձնակազմը ինչ մեղավորա որ դուք եք տարանջատել կատարող ու չկատարող...
07.10.2025
Հիմնավորման մեջ նշված է, որ «զինծառայողները նախընտրում են ատեստավորվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների համար սահմանված կարգով», այնինչ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հստակ սահմանված է հակացուցումները և «նախընտրելու» մասին չի կարող խոսք լինել։ Եթե նախագծի հեղինակները կարծում են, որ այդ որոշումները զինծառայողներին «նախընտրելու» հնարավորություններ են տալիս, ապա առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշումներով հիվանդությունները հաստատելու կամ մերժելու ընթացակարգերի մասին իրավական ակտերում։