Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Կորյուն Մանուկյան 04.10.2025 16:14:37 Այսպիսով ավելի են խոցում այն սպայական կազմին որոնք ունռն հոդվածներ և հույս ունեին ատեստավորվել 60% բայց 5 գնահատականով
2 Մանուկ Բաղդասաարյան 07.10.2025 10:26:38 Այսինքն հիմնավորմամբ փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում ունեցող մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների ատեստավորման հոսքը դեպի ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների պայմաններով ատեստավորման մասնակցելու գրավչության սահմանափակմամբ, բայց հաշվի չի առնվում այն զինծառայողների շահերը, որոնք ի սկզբանե զբաղեցնում են ոչ մարտական խնդիրներով պաշտոն ու որոնց համար էլ նախատեսված էր ատեստավորման այս տեսակը, և դրա արդյունքում չի տրվելու հնարավորություն ավելի բարձր գնահատականներ ստանալով ավելի բարձր հավելավճարի իրավունք ձեռք բերելու։ Առաջարկում եմ փոփոխությունները կատարել միայն այն զինծառայողների մասով, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրներով պաշտոն և ունեն ֆիզիկական վարժությունների կատարման հակացուցում։
3 Մանուկ Բաղդասաարյան 07.10.2025 10:27:29 Հիմնավորման մեջ նշված է, որ «զինծառայողները նախընտրում են ատեստավորվել ոչ մարտական խնդիրներով պաշտոն զբաղեցնողների համար սահմանված կարգով», այնինչ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հստակ սահմանված է հակացուցումները և «նախընտրելու» մասին չի կարող խոսք լինել։ Եթե նախագծի հեղինակները կարծում են, որ այդ որոշումները զինծառայողներին «նախընտրելու» հնարավորություններ են տալիս, ապա առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշումներով հիվանդությունները հաստատելու կամ մերժելու ընթացակարգերի մասին իրավական ակտերում։
4 Կարեն Փարսիլյան 09.10.2025 17:08:57 Հարգելի նախագծի հեղինակներ, դուք անարդարացիորեն համեմատականեր եք անցկացնում . բա ինչի հարցին մյուս կողմից չեք անդրադառնում օրինակ' են որ զբաղեցնում ենք պաշտոն որը ձեր մշակմամբ չեք ընդգրկել 100% ձևաչափին ու 1.5 տարուց ավել մեր մասով ուշ եք որոշում կայացրել հետհաշվարկ չի գործել, բա էդ մասով խի չեք հստակեցրե ինչ պտի 1.5 տարի հետո մենք հնարավորություն ունենանք և էն անձնակազմը ինչ մեղավորա որ դուք եք տարանջատել կատարող ու չկատարող...
5 Կարեն Փարսիլյան 09.10.2025 17:39:56 Հարցս հետևյալն է հարգելի նախագծի հեղինակներ էն անձնակազմը որը ձեր որոշմամբ համարվում է ոչ մարտական խնդիր կատող իրենց մասով ինչի որևէ հիմնավորում չկա. ինչի???
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: