Добавить в избранное
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագծում չկան դրույթներ, թե՝ քանի անդամի մասնակցությունն է անհրաժեշտ, որպեսզի մրցութային հանձնաժողովի նիստը համարվի իրավազոր, ինչպես է իրականացվում քվեարկությունը (բաց, գաղտնի), արդյոք տեսաձայնագրվո՞ւմ է, որքա՞ն է պահպանվում տեսաձայնագրությունը, ի՞նչ ձևով է արձանագրվում որոշումը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Նման կարգավորումներ չեն նախատեսվել գործընթացը չբարդացնելու և չֆորմալացնելու նպատակով: | |||
| 52 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Ներկայիս տարբերակը սահմանում է, որ Խումբն իր նիստերն անցկացնում են դռնբաց, իսկ Խմբի որոշմամբ քվեարկությունը կարող է լինել նաև փակ՝ գաղտնի։ Չի հստակեցվում՝ ո՞վ կարող է ներկա գտնվել «դռնբաց» նիստերին։ Կարո՞ղ են լրագրողները կամ շահագրգիռ կողմերը մասնակցել դիտորդի կարգավիճակով։ Կարո՞ղ է նախարարության ներկայացուցիչը ներկա լինել։ Առանց այս հստակեցման՝ «դռնբաց»-ը կարող է գործնականում սահմանափակել Խմբի գործունեությունը։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 53 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագիծը սահմանում է, որ յուրաքանչյուր նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգը տրամադրվում է Խմբի բոլոր անդամներին և Նախարարությանը։ Նախարարությունը կարող է անուղղակիորեն ազդել նիստերի բովանդակության վրա, օրինակ, փորձելով կանխել որոշ հարցերի քննարկում կամ միջամտել դրանց նախապես։ Դա թույլ է տալիս նախարարությանը վերահսկել օրակարգը՝ հակասելով Խմբի անկախ և ազատ աշխատանքային մանդատին։ Ավելին, օրենքի 58-րդ հոդվածը Խմբին հստակ տալիս է հասարակական մշտադիտարկման լիազորություն, ոչ թե նախարարության ենթակայությամբ գործող հանձնաժողովի կարգավիճակ։ | Առաջարկը չի ընդունվել, քանի որ կետում նշվում է օրակարգը լոկ տրամադրելու, այսինքն՝ իրազեկելու մասին, այլ ոչ թե բովանդակային քննարկումներ, լրացումներ և այլ գործողություններ կատարելու մասին: | |||
| 54 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | «Ընթացիկ, տարեկան կամ հրատապ հաշվետվությունների կամ զեկույցների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները»։ Այս ձևակերպումը նշանակում է, որ զեկույցը չի կարող հրապարակվելլ, եթե որևէ անդամ չի ստորագրում այն։ Բայց դա հակասում է հենց որոշման ընդունման սկզբունքին՝ որը սահմանված է որպես ձայների պարզ մեծամասնությամբ։ Այսպիսով՝ Խումբը կարող է քվեարկությամբ հաստատել զեկույցը, բայց եթե մեկ կամ մի քանի անդամ հրաժարվեն ստորագրել, փաստաթուղթը կարող է համարվել «չստորագրված» և չհրապարակվել։ Սա գործնականում տալիս է վետոյի իրավունք յուրաքանչյուր անդամի, ինչը կարող է պարալիզացնել ամբողջ Խմբի աշխատանքը։ | Առաջարկը չի ընդունվել: Եթե քվեարկությամբ հաշվետվությունը կամ զեկույցն ընդունվել է, այն պետք է լինի ստորագրված բոլորի կողմից, քանի որ Խումբը հանդիսանում է մեկ կոլեկտիվ մարմին, որն իրականացնում է սահմանված լիազորությունը: Ստորագրելը դեռ չի նշանակում հատուկ կարծիք ներկայացնելու անհնարինություն, և դեմ քվեարկած ու հատուկ կարծիք ունեցող անդամը պետք է ստորագրելուց հետո կամ ստորագրելու հետ միաժամանակ ներկայացնի իր հատուկ կարծիքը: | |||
| 55 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Թեև դրական է, որ նախատեսված է «հատուկ կարծիք» ներկայացնելու հնարավորություն, սակայն չի նշվում՝ ի՞նչ ձևաչափով և ու՞մ է այն ներկայացվում (կցվում է հիմնական զեկույցի՞ն, թե՞ առանձին հրապարակվում է), չի ասվում՝ արդյոք հատուկ կարծիքը հրապարակային մա՞ս է դառնում, թե՞ մնում է ներքին փաստաթուղթ։ Առանց այս հստակեցման՝ հատուկ կարծիքը կարող է գործնականում անտեսվել կամ չհրապարակվել՝ կախված նախարարության կամ Խմբի նախագահի հայեցողությունից։ | Առաջարկը չի ընդունվել: Ձևաչափը որոշում է հատուկ կարծիք ներկայացնողը, իսկ ներկայացումն իրականացվում է հիմնական զեկույցի հետ միասին, քանի որ այն համարվում է այդ զեկույցի անբաժան մասը: | |||
| 56 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագիծը չի սահմանում որտեղ և ինչպես են հրապարակվում զեկույցները։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 57 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Անհրաժեշտ է նախագիծը լրացնել դրույթով, որով արգելվում է որևէ ձևով խոչընդոտել դիտորդների մուտքը Կազմակերպություն կամ հետապնդել դիտորդներին։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 58 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագծում չկա որևէ դրույթ, թե ինչ կառուցվածք պետք է ունենան զեկույցները՝ որպեսզի դրանք լինեն համադրելի և օգտագործելի։ Առաջարկում ենք սահմանել, որ Խումբը հաստատում է հաշվետվությունների և զեկույցների միասնական ձևաչափ՝ ներառելով տվյալների հավաքման, գնահատման և առաջարկությունների ներկայացման բաժինները։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 59 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Նախագծում չկա հստակեցում՝ ո՞վ է կազմում Խմբի նիստի արձանագրությունը, ինչպե՞ս է այն հաստատվում, ինչպե՞ս է պահպանվում կամ հրապարակվում։ | Առաջարկն ընդունվել է: | |||
| 60 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով առաջարկում ենք ամրագրել, որ Խումբը կարող է մշտադիտարկման շրջանակում ստանալ և քննարկել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումներ խնամքի հաստատություններում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այդ հաղորդումները գրանցվում են և քննարկվում հերթական նիստում, անձի պահանջով պահպանելով անանունության սկզբունքը։ | Առաջարկն ընդունվել է մասնակի: Այդ հաղորդումները ներկայացվել են որպես հիմք ոչ պլանային այցելություններ կազմակերպելու համար: | |||
| 61 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Հավելվածով անհրաժեշտ է սահմանել, որ Խումբը կարող է հաղորդում ներակայացնել հանցագործության մասին նախքան նախարարություն հաշվետվություն կամ զեկույց ներկայացնելը։ | Առաջարկը չի ընդունվել: Նման կարգավորւմը դուրս է հրամանի առարկայի շրջանակից: | |||
| 62 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Առաջարկում ենք նախատեսել դրույթ, որի համաձայն Խմբի անդամի և ներգրավված փորձագետի ճանապարհածախսի և այցելությունների հետ կապված փաստացի ծախսերը Խմբի անդամի դիմումի հիման վրա կարող են փոխհատուցվել նախարարության կողմից։ | Առաջարկը չի ընդունվել: Դիտորդական խմբի գործունեությունը հասարակական է, և պետությունն ի դեմս ՀՀ ԱՍՀՆ-ի, չպետք է ունենա որևէ լծակ, թեկուզև ֆինանսական հատուցում տրամադրելու միջոցով, ազդել դիտորդական խմբի գործունեության վրա: | |||
| 63 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.10.2025 13:21:29 | Առաջարկում ենք բացառել այնպիսի թիրախավորված սահմանափակումներից, որոնք անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում։ Անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի և Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի ուղեցույցները և ձևավորված գործելակերպերը։ Ավելին, առաջարկում ենք հաշվի առնել նախորդ խմբի և հասարակական դիտորդական մյուս խմբերի (հոգեբուժական կազմակերպություններում և քրեակատարողական հիմնարկներում) փորձը և չնախատեսել չհիմնվավորված և դրանցից խիստ տարբերվող տարբերվող կարգավորումներ։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Առաջարկությունն ընդհանրական է, ոչ առարկայական: | |||
| 64 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 1․ Հրամանի նախագիծը ստեղծում է հասարակական մշտադիտարկման իրավական հիմք, սակայն այն չափազանց վարչականացված է և մեծ է նախարարության դերակատարությունը ու ազդեցությունը Խմբի գործունեության վրա։ Համաձայն նախագծի՝ Խմբի ձևավորումը, համալրումը, գործունեությունն ամբողջությամբ վերահսկվում և կառավարվում են նախարարության կողմից, ինչը հակասում է անկախ հասարակական վերահսկողության գաղափարին։ Մշտադիտարկման կարևոր միջազգային սկզբունքներից մեկը մշտադիտարկող խմբի անկախությունն է։ Սա նշանակում է, որ խումբը պետք է գործի ինքնուրույն՝ առանց արտաքին ազդեցության կամ վերահսկողության, ինչպես նաև քաղաքական շահերի ազդեցությունից դուրս։ Անկախության դրսևորումներից է այն, որ խումբը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել գործունեության կառավարման, կազմակերպման, կազմի համալրման կամ փոփոխության, ինչպես նաև մշտադիտարկման մեթոդաբանության վերաբերյալ։ Բացի այդ, սահմանափակումներ են նախատեսված դիտորդական խմբի անդամության, ինչպես նաև մշտադիտարկման գործիքակազմի (նկարահանումների, երեխաների հետ առանձնազրույցի սահմանափակումներ), ինչը բացասաբար է անդրադառնալու անկախ վերահսկողության արդյունավետության վրա։ Առաջարկում ենք վերանայել նախագիծը՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրները։ | Առաջարկը չի ընդունվել: Առաջարկը վերացական է և չկոնկրետացված: Եթե առաջարկը հանդիսանում է վերը շարադրված առաջարկությունների ամփոփ ներկայացում, ապա նախորդիվ տրված յուրաքանչյուր առաջարկին տրվել է համապատասխան պատասխանը: | |||
| 65 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 2․ Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ իր գործունեության շրջանակում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ օրենսդրությամբ, ներառյալ՝ սույն հավելվածով: Նշվածներն իրավական ակտեր են, մինչդեռ անկախ դիտորդական խումբը կարող է ունենալ նաև ընթացակարգային և վարքագծի կանոններ, որոնք օրենսդրությամբ սահմանված չեն, օրինակ՝ քաղաքական անկախություն, շահերի բախման բացառում և այլն: Դրանք, որպես կանոն, ամրագրվում են էթիկայի կանոններում, որոնք պարտադիր բնույթ են կրում խմբի անդամների համար։ Բացի դրանից՝ ամրագրումը, որ Խումբն առաջնորդվելու է նաև էթիկայի կանոններով՝ բարձրացնում է Խմբի անկախությունը և հասարակության վստահությունը։ Առաջարկում ենք Հավելվածի 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Իր գործունեության շրջանակներում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ օրենսդրությամբ, ներառյալ՝ սույն հավելվածով, ինչպես նաև Խմբի հաստատված էթիկայի կանոններով»։ | Առաջարկը չի ընդունվել: Նորմատիվ ակտում հղումը կատարվում է ամրագրված նորմերին և կանոններին: | |||
| 66 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 3․ Հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ հասարակական դիտորդ դառնալու ցանկություն ունեցող անձը (այսուհետ նաև՝ դիմող) Նախարարություն ներկայացնում է գրավոր դիմում, որին կցվում է նրա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինքնակենսագրությունը, մասնագիտական աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր, նրան ներկայացնող հասարակական կազմակերպության երաշխավորագիրը, այդ կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են նրա մասնագիտացումը, Խմբի գործունեության հիմնական նպատակներին առնչությունը կամ Խմբի անդամ դառնալու համար էական այլ տեղեկություն։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբի կազմում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ։ Մեկ ներկայացուցիչով սահմանափակումը հակասում է ոլորտի մասնագիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման նպատակին։ Քաղաքացիական հասարակությունում ոլորտային մասնագետների քանակը խիստ սահմանափակ է, և նման սահմանափակումը կարող է էականորեն նվազեցնել որակյալ մասնագետների ներգրավման հնարավորությունը։ Միևնույն հասարակական կազմակերպությունից տարբեր մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների ներգրավումը, հակառակը, կնպաստի Խմբի բազմամասնագիտական կազմի ձևավորմանը և նրա աշխատանքների արդյունավետությանը։ Առաջարկում ենք հանել կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանափակող դրույթը։ | Առաջարկը չի ընդունվել: Խմբում պետք է ներգրավված լինեն տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ ոչ թե մեկ կազմակերպություն ունենա հնարավորություն մենաշնորհային մշտադիտարկում իրականացնելու: | |||
| 67 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 4․ Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ խմբի անդամի լիազորությունները տրվում են երեք տարի ժամկետով և չեն կարող երկարաձգվել։ Խմբի անդամի լիազորությունները դադարելուց հետո նույն անձը Խմբի անդամ կարող է դառնալ լիազորությունները դադարելուց երկու տարի անց: Քաղաքացիական հասարակությունում ոլորտային ներուժը սահմանափակ է, և նման սահմանափակումը կարող է էականորեն նվազեցնել որակյալ մասնագետների ներգրավման հնարավորությունը և խաթարել գործունեության շարունակականությունը և կուտակված փորձի փոխանցելիությունը։ Խմբի բնականոն գործունեությունն ապահովելու համար կարևոր է խմբի անդամներին վերանշանակելու հնարավորություն տալ՝ ապագայում խուսափելու Խմբի համալրման անհնարինության ռիսկից և երաշխավորելու փորձառու անձանց շարունակական ներգրավվածությունը։ Առաջարկում ենք Հավելվածի 15-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Խմբի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով։ ։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել խմբի անդամ»։ | Առաջարկը չի ընդունվել: Լճացումից և մասնագիտական դեֆորմացիայից խուսափելու նպատակով նման ճկունությունն ապահովելն անհրաժեշտ է, առավել ևս, որ դիտորդ կարող են լինել 21 տարին լրացած նույնպես, և կադրերի բազմազանությունը միշտ նպաստել և նպաստում է բազմազանության, օբյեկտիվության և ամբողջականության: | |||
| 68 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 5․ Հավելվածի 16-րդ կետով խմբի անդամ դառնալուց երկշաբաթյա ժամկետում Նախարարությունը կազմակերպում է այդ անդամների եռօրյա վերապատրաստում և իրազեկում՝ ներգրավելով ոլորտային մասնագետների և փորձագետների: Հստակ չէ, թե ում կողմից է իրականացվելու վերապատրաստումը․ նախարարության, թե ներգրավված մասնագետների, ինչ ընթացակարգով են ընտրվելու մասնագետները և փորձագետները, ինչ թեմաներով է լինելու վերապատրաստումը, սահմանված չէ, թե նոր անդամների ընտրության դեպքում իրազեկման և վերապատրաստման հարցում ինչպիսի ներգրավվածություն են ունենալու Խմբի արդեն իսկ գործող անդամները։ Վերապատրաստման ժամկետի նշումը սահմանափակում է դասընթացի տևողությունն ըստ կարիքի, ըստ վերապատրաստվողների հմտությունների և փորձի սահմանելու հնարավորությունը։ Առաջարկում ենք Հավելվածի 16-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Խմբի նորանշանակ անդամների համար նրանց նշանակման պահից երկշաբաթյա ժամկետում Նախարարությունը կազմակերպում է վերապատրաստում և իրազեկում։ Վերապատրաստումն իրականացվում է մրցութային ընթացակարգով ընտրված ոլորտային մասնագետների և փորձագետների կողմից։ Վերապատրաստման թեմաները ներառում են Խմբի մանդատը, աշխատանքային կանոնակարգերը, մարդու իրավունքների և հաշմանդամության ոլորտում գործող ազգային և միջազգային չափանիշները, վերաբերելի օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև մարդու իրավունքների մշտադիտարկումը։ Նոր անդամների դեպքում վերապատրաստման և իրազեկման գործընթացին ներգրավվում են նաև արդեն գործող Խմբի անդամները՝ փորձի փոխանակման և գործնական հմտությունների փոխանցման նպատակով»։ | Առաջարկը չի ընդունվել:Նախարարությունը դա կորոշի ներքին ընթացակարգերով: Իրավական որոշակիությունից ելնելով անհրաժեշտ է նշել ժամկետ, որի ընթացքում կկազմակերպվեն բովանդակային վերապատրաստումներ: | |||
| 69 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 6․ Հավելվածի 19-րդ կետով հասարակական դիտորդ չի կարող լինել այն անձը, որը՝ ունի դատվածություն, որն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի, երբևէ դատապարտվել է մարդու, բնակչության առողջության կամ հասարակական կարգի կամ բարոյականության դեմ ուղղված ցանկացած հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարվելու կամ վերացվելու հանգամանքից, ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել է ծնողական իրավունքներում, ունի Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 5-ի N517-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններից մեկը, նախկինում հանդիսացել է որդեգրող և որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով, ներկայացրել է երաշխավորագիր հասարակական այն կազմակերպությունից, որը Նախարարության հետ համագործակցության ընթացքում դրսևորել է ոչ գործընկերային հարաբերություններ կամ ում հետ համագործակցության հուշագիրը կամ պայմանագիրը վաղաժամ լուծվել է՝ այդ կազմակերպության կողմից հուշագրի կամ պայմանագրի պահանջները խախտելու կամ չկատարելու համար, քաղաքացիական գործով հայցվոր կամ համապատասխանող է հանդիսանում Նախարարության դեմ ներկայացված հայցի շրջանակներում, հանրային ծառայող է: Դիտորդին ներկայացվող չափանիշները խիստ սահմանափակող ու խտրական են։ 2-րդ ենթակետը հակասում է խտրականության բացառման սկզբունքներին անձի գործունակության վերաբերյալ չափանիշի սահմանումը հակասում է Հայաստանի վավերացրած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որով արգելվում է հաշմանդամության հիմքով գործունակությունից զրկումը կամ սահմանափակումը։ ծնողական իրավունքից զրկելը կամ ծնողական իրավունքներում սահմանափակելը պայմանավորված չէ անձի մասնագիտական որակներով և այդ հիմքով անդամության սահմանափակումը խտրական է։ N517-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների հիմքով Խմբի անդամության սահմանափակումը ևս խտրական է, հիմնված չէ անձի անձնական որակների և ունակությունների, այլ նրա այս կամ այն հիվանդության վրա։ Նախարարության գործունեության վերաբերյալ անհամաձայնության և դատական հայցի կողմ հանդիսանալու դեպքում տվյալ կազմակերպության կողմից դիտորդի անդամության արգելքը ի սկզբանե հասարակական կազմակերպությունների անկախությունը և անկողմնակալությունը սահմանափակող դրույթ է և հակասում է հաստատություններում մարդու իրավունքները մշտադիտարկման սկզբունքներին։ Առաջարկում ենք Հավելվածի 19-րդ կետից հանել հետևյալ չափանիշները՝ չունի մարված կամ վերացված դատվածություն։ Նախատեսել բացառություն այն դեպքերում, երբ դատվածությունը սահմանված կարգով հանվել կամ մարվել է ճանաչվել է անգործոնակ կամ սահմանափակ գործունակ ունի Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 5-ի N517-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններից մեկը, ներկայացրել է երաշխավորագիր հասարակական այն կազմակերպությունից, որը Նախարարության հետ համագործակցության ընթացքում դրսևորել է ոչ գործընկերային հարաբերություններ կամ ում հետ համագործակցության հուշագիրը կամ պայմանագիրը վաղաժամ լուծվել է՝ այդ կազմակերպության կողմից հուշագրի կամ պայմանագրի պահանջները խախտելու կամ չկատարելու համար, քաղաքացիական գործով հայցվոր կամ համապատասխանող է հանդիսանում Նախարարության դեմ ներկայացված հայցի շրջանակներում։ | Առաջարկն ընդունվել է մասնակի։ Դրույթն առհասարակ հանվել է: Նման սահմանափակումներ նախատեսված են գործունեության տարբեր ոլորտներում, քննչական դատախազական, դատական և այլ ոլորտներում, և պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման: Հետևաբար, ոչ քրեաիրավական հետևանքներ դատվածության մարումը կամ վերացումը կարող է առաջացնել, ինչպես դա առկա է վերը նշված ոլորտներում: | |||
| 70 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 7․ Հավելվածի 23-րդ կետով խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Նախարարության կողմից՝ Խմբի կազմում 11 դիտորդից պակաս անդամների առկայության դեպքում: Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կարող է կազմակերպվել նաև Խմբի գրավոր դիմումի հիման վրա՝ Նախարարության համաձայնությամբ:Խմբի կազմում նոր անդամի ընդգրկումն իրականացվում է սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով՝ մրցութային հանձնաժողովի նիստի ընթացքում քվեարկության միջոցով՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Նման կարգավորմամբ նոր անդամի ընդգրկման գործընթացը ամբողջովին իրականացվում և վերահսկվում է Նախարարության կողմից, ինչը խնդրահարույց է խմբի անկախ մարմին լինելու առումով։ Նույնիսկ Խմբի կողմից նախաձեռնության դեպքում գործընթացը վերահսկում է նախարարությունը, ինչը բացառում է Խմբի ինքնակազմակերպման և ինքնակառավարման հնարավորությունը։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 23-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Խմբի կազմում նոր անդամների ընդգրկման գործընթացը նախաձեռնում է Խումբը։ Խմբի անդամության թեկնածությունը քննարկվում է Խմբի հերթական նիստում: Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումը ընդունվում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Որոշման արձանագրության քաղվածքը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը»: Առաջարկվում ենք նաև Հավելվածից հանել Նախարարության կողմից նոր անդամներ ներգրավվելու հետ կապված բոլոր դրույթները: | Առաջարկը չի ընդունվել: Հակակշիռների և զսպումների մեխանիզմի կիրառմամբ նախատեսված կարգավորումը բացառում է բարձրաձայնված մտահոգությունը։ | |||
| 71 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 8․ Հավելվածի 40-րդ կետով խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է կատարել տարեկան առնվազն վեց այցելություն և դրանց վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն։ Սույն կետում նշված նվազագույն շեմը չապահովելու դեպքում՝ Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը։ Այցելությունները կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է բացառել Խմբի անդամի շահերի բախումը: Տարեկան վեց այցելություն կատարելու պահանջը կարող է անիրատեսական լինել՝ պայմանավորված ինչ-որ ժամանակաշրջանում Խմբի անդամի ծանրաբեռնվածությամբ և անհիմն անձին Խմբի անդամությունից զրկելու հիմք դառնալ։ Խմբի աշխատանքները ներառում են նաև այնպիսի գործողություններ, ինչպիսիք են զեկույցի կազմում, հանդիպումներ, հայտարարությունների պատրաստում և այլն, որոնց իրականացումը կարող է հավասարակշռել աշխատանքային ծանրաբեռնվածությունն անդամների միջև։ Առաջարկում ենք Հավելվածի 40-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է կատարել տարեկան առնվազն երեք այցելություն և դրանց վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն։ Սույն կետում նշված նվազագույն շեմը չապահովելու դեպքում՝ Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը։ Այցելությունները կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է բացառել Խմբի անդամի շահերի բախումը»: | Առաջարկը չի ընդունվել: Առաջարկը հիմնավոր չէ, և երկու ամիսը մեկ այցելությունը դիտորդ դառնալու ցանկություն հայտնած անձի համար չի կարող բարդություն լինել: | |||
| 72 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 9․ Հավելվածի 41-րդ կետի համաձայն՝ պլանային այցելությունները հիմնականում կատարվում են աշխատանքային օրերին և ժամերին, իսկ ոչ պլանային այցելությունները կարող են կատարվել ըստ անհրաժեշտության՝ նաև ոչ աշխատանքային կամ տոն օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին։ Ոչ պլանային այցելությունը հասարակական դիտորդի կողմից պետք է լինի գրավոր պատճառաբանված և հիմնավորված։ Այս պահանջը հակասում է դիտորդական խմբի՝ որպես անկախ և օպերատիվ արձագանքման հնարավորություն ունեցող մարմնի գաղափարին։ Դիտորդական գործունեության համար կարևոր է ապահովել ճկունությունև արագ արձագանքման կարողություն։ Դիտորդական այցերի բնույթից ելնելով՝ գրավոր պատճառաբանության պարտադիր պահանջը կարող է անհարկի սահմանափակել ոչ պլանային այցելությունների իրականացումը, հատկապես եթե դրանք նպատակ ունեն արձագանքել անհապաղ միջադեպի կամ ահազանգի։ Առաջարկում ենք Հավելվածի 41-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Պլանային այցելությունները հիմնականում կատարվում են աշխատանքային օրերին և ժամերին, իսկ ոչ պլանային այցելությունները կարող են կատարվել ըստ անհրաժեշտության՝ նաև ոչ աշխատանքային կամ տոն օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին։ Ոչ պլանային այցելության մասին տեղեկությունը, այդ թվում նպատակը, ներկայացվում են հաշվետվության մեջ։ | Առաջարկը չի ընդունվել: Ոչ պլանային այցելության դեպքում կազմակերպությանը տեղեկացնում են առնվազն նպատակի, դրա հրատապության կամ հիմքի մասին | |||
| 73 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 10․ Հավելվածի 42-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր այցելություն կատարվում է Խմբի առնվազն երեք անդամի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժեստերի լեզվի թարգմանչի, հոգեբանի (երեխայի դեպքում՝ մանկական հոգեբանի), հոգեբույժի կամ այլ մասնագետի մասնակցությունն այցելություններին: Ոչ պլանային այցելությունները ենթադրում են հրատապ կարգով արագ արձագանքում այդ թվում տարբեր ահազանգերի հիման վրա։ Տվյալ դեպքում Խմբի երկու անդամի կողմից այցելությունը բավարար է գնահատելու իրավիճակը և ըստ անհրաժեշտության միջոցառումներ ձեռնարկելու համար։ Երեք անդամի միաժամանակյա այցելության արագ կազմակերպումը կարող է խնդրահարույց լինել և բացասաբար ազդել հաստատությունում գնտվող անձի իրավունքների պաշտպանության վրա։ Առաջարկում ենք Հավելվածի 42-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր այցելություն կատարվում է Խմբի առնվազն երկու անդամի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժեստերի լեզվի թարգմանչի, հոգեբանի (երեխայի դեպքում՝ մանկական հոգեբանի), հոգեբույժի կամ այլ մասնագետի մասնակցությունն այցելություններին»: | Առաջարկն ընդունվել է: | |||
| 74 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 11․ Հավելվածի 43-րդ կետի համաձայն՝ պլանային այցելությունները նույնպես կարող են կատարվել առանց նախապես զգուշացման` չխախտելով Կազմակերպության բնականոն գործունեությունն ու ներքին կանոնակարգը։ Դիտորդական խմբի այցելությունները (ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային), որպես կանոն, կատարվում են առանց նախապես զգուշացման։ Սույն դրույթում ամրագրված Կազմակերպության բնականոն գործունեությունն և ներքին կանոնակարգն անորոշ են և Կազմակերպության վարչակազմի կողմից շահարկման ռիսկ են պարոնակում։ Մասնավորապես հստակ չէ, թե խմբի որ գործողությունները կարող են համարվել Կազմակերպության բնականոն գործունեությունը կամ ներքին կանոնակարգը խախտող։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 43-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Պլանային այցելությունների ժամանակ խմբի անդամները պարտավոր են հարգել ծառայություններից օգտվողների և աշխատակիցների անվտանգությունը» | Առաջարկը չի ընդունվել, հիմնավորված չէ։ Այս սահմանափակումը պայմանավորված է հանրային գերակա շահերով կամ բժշկական հանգամանքներով: Կետը խմբագրվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով: Կազմակերպությունում գտնվող անձանց համար պատասխանատու է պետությունը, հետևաբար այդ անձանց տվյալների հրապարակման կամ ներկայացման, նրանց մասնակցությամբ գործողությունների կատարման և թվարկված հարցերի համար պատասխանատու է պետությունը։ | |||
| 75 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 | 12․ Հավելվածի 44-րդ կետի համաձայն՝ համաճարակային իրավիճակից ելնելով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խնամք ստացող անձանց կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով այցելությունները Կազմակերպություն սահմանափակվում են` Կազմակերպության տնօրենի հրամանով: Համաճարակային կամ արտակարգ դրության իրավիճակներում հաստատություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը կարող է առավել անհրաժեշտ լինել, քանի որ փակ պայմաններում մարդու իրավունքների խախտման ռիսկերը ավելի բարձր են։ Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը այցելություններ է իրականացրել Քովիդ 19-ի պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ խստիվ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 44-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Համաճարակային իրավիճակից ելնելով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խնամք ստացող անձանց կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով այցելությունները Կազմակերպություն իրականացվում են՝ պահպանելով Խմբի անդամների և ՊՈԱԿ-ներում գտնվող անձանց անվտանգությունը»: | Առաջարկը չի ընդունվել: Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խմբի այցելությունների օրինակը տեղին չէ, իսկ առաջարկը հիմնավոր չէ: |