Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։ Նշվածով պայմանավորված մշակվել է համապատասխան հրամանի նախագիծ, որով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:

  • Обсуждалось

    22.09.2025 - 07.10.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4594

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

07.10.2025

1․ Հրամանի նախագիծը ստեղծում է հասարակական մշտադիտարկման իրավական հիմք, սակայն այն չափազանց վարչականացված է և մեծ է նախարարության դերակատարությունը ու ազդեցությունը Խմբի գործունեության վրա։ Համաձայն նախագծի՝ Խմբի ձևավորումը, համալրումը, գործունեությունն ամբողջությամբ վերահսկվում և կառավարվում են նախարարության կողմից, ինչը հակասում է անկախ հասարակական վերահսկողության գաղափարին։ Մշտադիտարկման կարևոր միջազգային սկզբունքներից մեկը մշտադիտարկող խմբի անկախությունն է։ Սա նշանակում է, որ խումբը պետք է գործի ինքնուրույն՝ առանց արտաքին ազդեցության կամ վերահսկողության, ինչպես նաև քաղաքական շահերի ազդեցությունից դուրս։ Անկախության դրսևորումներից է այն, որ խումբը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել գործունեության կառավարման, կազմակերպման, կազմի համալրման կամ փոփոխության, ինչպես նաև մշտադիտարկման մեթոդաբանության վերաբերյալ։ Բացի այդ, սահմանափակումներ են նախատեսված դիտորդական խմբի անդամության, ինչպես նաև մշտադիտարկման գործիքակազմի (նկարահանումների, երեխաների հետ առանձնազրույցի սահմանափակումներ), ինչը բացասաբար է անդրադառնալու անկախ վերահսկողության արդյունավետության վրա։ Առաջարկում ենք վերանայել նախագիծը՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրները։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

07.10.2025

2․ Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ իր գործունեության շրջանակում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ օրենսդրությամբ, ներառյալ՝ սույն հավելվածով: Նշվածներն իրավական ակտեր են, մինչդեռ անկախ դիտորդական խումբը կարող է ունենալ նաև ընթացակարգային և վարքագծի կանոններ, որոնք օրենսդրությամբ սահմանված չեն, օրինակ՝ քաղաքական անկախություն, շահերի բախման բացառում և այլն: Դրանք, որպես կանոն, ամրագրվում են էթիկայի կանոններում, որոնք պարտադիր բնույթ են կրում խմբի անդամների համար։ Բացի դրանից՝ ամրագրումը, որ Խումբն առաջնորդվելու է նաև էթիկայի կանոններով՝ բարձրացնում է Խմբի անկախությունը և հասարակության վստահությունը։ Առաջարկում ենք Հավելվածի 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ․ «Իր գործունեության շրջանակներում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ օրենսդրությամբ, ներառյալ՝ սույն հավելվածով, ինչպես նաև Խմբի հաստատված էթիկայի կանոններով»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

07.10.2025

3․ Հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ հասարակական դիտորդ դառնալու ցանկություն ունեցող անձը (այսուհետ նաև՝ դիմող) Նախարարություն ներկայացնում է գրավոր դիմում, որին կցվում է նրա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինքնակենսագրությունը, մասնագիտական աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր, նրան ներկայացնող հասարակական կազմակերպության երաշխավորագիրը, այդ կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են նրա մասնագիտացումը, Խմբի գործունեության հիմնական նպատակներին առնչությունը կամ Խմբի անդամ դառնալու համար էական այլ տեղեկություն։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբի կազմում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ։ Մեկ ներկայացուցիչով սահմանափակումը հակասում է ոլորտի մասնագիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման նպատակին։ Քաղաքացիական հասարակությունում ոլորտային մասնագետների քանակը խիստ սահմանափակ է, և նման սահմանափակումը կարող է էականորեն նվազեցնել որակյալ մասնագետների ներգրավման հնարավորությունը։ Միևնույն հասարակական կազմակերպությունից տարբեր մասնագիտական փորձառություն ունեցող մասնագետների ներգրավումը, հակառակը, կնպաստի Խմբի բազմամասնագիտական կազմի ձևավորմանը և նրա աշխատանքների արդյունավետությանը։ Առաջարկում ենք հանել կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանափակող դրույթը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: