«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____________ 2025 թվականի N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 758-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ՝ փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՊՈԱԿ)» բառերով․
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՊՈԱԿ-ում հետազոտվելուց կամ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը փոխանցվում են ոստիկանություն, որից հետո խմբավորվում և պահեստավորվում են։»․
3) 6-րդ կետում «Փորձաքրեագիտական վարչության» բառերը փոխարինել «ՊՈԱԿ-ի» բառով․
4) 9-րդ կետի «և փորձաքրեագիտական վարչությունների» բառերը փոխարինել «վարչության» բառով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետ.
«19․ Զինապահեստ ընդունված որպես պարգև տրված զենքի ծառայողական նպատակներով օգտագործումը կամ կոմիսիոն վաճառքի հանձնումը կամ ոչնչացումն իրականացվում է սույն կարգին համապատասխան, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի։ Մասնավորապես, զինապահեստ ընդունված՝
- օգտագործման համար պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, ոստիկանության կողմից կարող է մալվել և պահվել մալած վիճակում,
- օգտագործման համար պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, կարող է չմալվել և հաշվառվել սպառազինության մեջ՝ առանց ծառայողական նպատակներով օգտագործման,
- օգտագործման համար ոչ պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, կարող է չոչնչացվել և պահվել այդ վիճակում։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
« »____________ 2025թ.
ք. Երևան
-
Обсуждалось
17.09.2025 - 03.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 825
Принт