Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____________ 2025 թվականի N _______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ                ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ                                                        ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված, վերցված, կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում՝ համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 758-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ՝ փորձաքրեագիտական վարչություն) կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՊՈԱԿ)» բառերով․

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՊՈԱԿ-ում հետազոտվելուց կամ փորձաքննության ենթարկվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը փոխանցվում են ոստիկանություն, որից հետո խմբավորվում և պահեստավորվում են։»․

3) 6-րդ կետում «Փորձաքրեագիտական վարչության» բառերը փոխարինել «ՊՈԱԿ-ի» բառով․

4) 9-րդ կետի «և փորձաքրեագիտական վարչությունների» բառերը փոխարինել «վարչության» բառով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետ.

«19․ Զինապահեստ ընդունված որպես պարգև տրված զենքի ծառայողական նպատակներով օգտագործումը կամ կոմիսիոն վաճառքի հանձնումը կամ ոչնչացումն իրականացվում է սույն կարգին համապատասխան, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի։ Մասնավորապես, զինապահեստ ընդունված՝

  • օգտագործման համար պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, ոստիկանության կողմից կարող է մալվել և պահվել մալած վիճակում,
  • օգտագործման համար պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, կարող է չմալվել և հաշվառվել սպառազինության մեջ՝ առանց ծառայողական նպատակներով օգտագործման,
  • օգտագործման համար ոչ պիտանի որպես պարգև տրված զենքը, սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա, կարող է չոչնչացվել և պահվել այդ վիճակում։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                          Ն. Փաշինյան

 

 

 «       »____________ 2025թ.

     ք. Երևան  

 

 

  • Քննարկվել է

    17.09.2025 - 03.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 822

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: