Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
26 Ժորա Հայրապետյան 14.09.2025 15:40:49 Առաջարկում եմ այսմինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն հոդվածը ևս փոփոխության ենթարկել սահմանվել 12 ամսվա փոխարեն 6 ամիս, 18 ամսվա փոխարեն 12 ամիս: Օրենսդրական փոփոխությունն առնչություն չունի ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների հետ:
27 Արմինե Ջաղինյան 14.09.2025 19:11:34 Առաջարկում եմ օրենքի փոփոխությունը վերաբերվի նաև ավելի վաղ, օրինակ 2024/25 թթ. ծառայության անցած զինվորների վրա ևս: Ընդունվել է մասամբ
28 Ալիսա Մարտիրոսյան 15.09.2025 18:54:30 Շատ ողջունելի է և նպատակահարմար այն տեսանկյունից, որ չեն փորձի խուսափել ծառայությունից, և սա մոտիվացնող խթան կլինի բանակ գնալու համար: Առաջարկում եմ նաև զինծառայությունն ավարտած և ԲՈՒՀ-ում սովորող ուսանողներին բանակին հաջորդող ուստարում տրվի ուսման վարձի ամբողջական մարման կամ գոնե 50 % -ի չափով փոխհատուցման հնարավորություն, քանի որ շատերը բանակից հետո չեն ցանկանում սովորել կամ շարունակել կրթությունը: Ինչևէ, լավ նախագիծ է, շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն
29 Սամվել Հայրապետյան 15.09.2025 21:09:22 Անվտանգային այս միջավայրում կոպիտ սխալ եմ համարում զինվորական ծառայության ժամկետի կրճատումը, կտրականապես դեմ եմ։ Ընդունվել է ի գիտություն
30 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.09.2025 17:09:22 Հայաստանի առկա անվտանգային սպառնալիքները պահանջում են ունենալ մշտապես պատրաստակամ և կազմակերպված բանակ։ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան պատրաստված ու փորձառու են զինծառայողները։ Մինչդեռ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ զինվորները չեն կարող ստանալ անհրաժեշտ պատրաստվածություն և փորձ։ Նախագծով ամրագրված պարտադիր զիվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակն ապահովված լինի բավարար պայմանագրային զինծառայողներով և պաշտպանական նոր մեխանիզմներով։ Առանց այդ համալիր բարեփոխումների պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը կվտանգի մեր երկրի անվտանգության համակարգի կայունությունը։ Հետևապես առաջարկվում է ձեռնպահ մնալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շարքային կազմի համար սահմանված «24 ամիս» բառերը «18 ամիս բառերով» փոխարինելու օրենսդրական առաջարկից։ Ընդունվել է ի գիտություն
31 Էրիկ Բաղրամյան 20.09.2025 16:18:14 Շատ լավ որոշում է, բայց ավելի լավ կլիներ, որ ազդեր նաև 2026 թվականի ձմեռային զորակոզիկների վրա: Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: