Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի  1-ին կետում «24 ամիս» բառերը փոխարինել «18 ամիս» բառերով

Հոդված 2. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուlիսի 1-ից:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը չի տարածվում 2026 թվականի հուlիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

 

 

  • Обсуждалось

    10.09.2025 - 26.09.2025

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12666

Принт

Предложения

Արտեմ Պետրոսյան

23.09.2025

Եթե չեք ուզում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում ուրեմն կծառայեք թուրք ադրբեջանական բանակում ս՞ա է ձեր ուզածը։ Խասքը չի վերաբերվում գիտության մեջ ներդրում ունեցող ծինապարտներին, բայց անգամ գիտնականներն ու բոլոր պետական ծառայողները պետք է բանակի, մարտավարական խնդիրները և ռազմավարությունների մասին գիտելիքներ ունենան։ Մինչև հիմա չի ընդունվել ռազմակրթական կառույցների մասին Օրենքը, մի գուցե դա շրջանառեք, դա է այսօր օրհասական որ թե ծառայության ժամկետների կրճատումը։ Կառավարության պարտավորությունն է ապահովել անվտանգությունը, վռնդել թշնոմուն ՀՀ սուվերեն տարածքից, ազատագրել Հայակական Արցախը, հարկ եղած դեպքում նաև ուժի միջոցով։ Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են՝ ինչպես դա արել են մեր Հայրերը․․․․

Էրիկ Բաղրամյան

20.09.2025

Շատ լավ որոշում է, բայց ավելի լավ կլիներ, որ ազդեր նաև 2026 թվականի ձմեռային զորակոզիկների վրա:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.09.2025

Հայաստանի առկա անվտանգային սպառնալիքները պահանջում են ունենալ մշտապես պատրաստակամ և կազմակերպված բանակ։ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան պատրաստված ու փորձառու են զինծառայողները։ Մինչդեռ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ զինվորները չեն կարող ստանալ անհրաժեշտ պատրաստվածություն և փորձ։ Նախագծով ամրագրված պարտադիր զիվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակն ապահովված լինի բավարար պայմանագրային զինծառայողներով և պաշտպանական նոր մեխանիզմներով։ Առանց այդ համալիր բարեփոխումների պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը կվտանգի մեր երկրի անվտանգության համակարգի կայունությունը։ Հետևապես առաջարկվում է ձեռնպահ մնալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շարքային կազմի համար սահմանված «24 ամիս» բառերը «18 ամիս բառերով» փոխարինելու օրենսդրական առաջարկից։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: