Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«___» _________ 2025 թվական N __ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
  • Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի ա․ պարբերությունում «10 տոկոսային» բառերը փոխարինել «8 տոկոսային» բառերով, բ․ պարբերությունում «9 տոկոսային» բառերը փոխարինել «7 տոկոսային» բառերով, գ․ պարբերությունում «8 տոկոսային» բառերը փոխարինել «6 տոկոսային» բառերով․
  • Որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «մինչև» բառը, իսկ «լրանալը» բառը փոխարինել «ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
  1. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծրագրին դիմող շահառուների վրա։
  2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

 

  • Обсуждалось

    20.08.2025 - 05.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1352

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: