Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափի փոփոխության և շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածի հստակեցման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 12 պայմանագիր՝ 46,2 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ հուլիսի 31-ի դրությամբ, կնքվել է 8 պայմանագիր՝ 30,9 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։
Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։
Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքներով պայմանավորված, առաջացել է գործընթացը որոշակի կարգավորելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հաստատող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնելու համար ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածից հետո շահառուներին լրացուցից ժամանակ տրամադրելը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» և «Խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարևորվում է արժեշղթաների առևտրայնացման, արդիականացման և մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը (էջ՝ 43 և 75)։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվում է նվազեցնել յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը՝ հաշվի առնելով ծրագրով սահմանված ցուցանիշի գերազանցումը և դիմումների մեծ թիվը, ինչպես նաև հստակեցվում է ծրագրի շրջանակում շինարարության ավարտից հետո շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ժամանակահատվածը։ Մասնավորապես, նախագծով հնարավորություն է տրվում շահառուներին շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հաստատող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և այլ փաստաթղթերը ներկայացնել ջերմատան կառուցման աշխատանքների համար ծրագրով սահմանված ժամանակահատվածից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Միաժամանակ, ծրագրի բոլոր շահառուների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, նախագծով նշված դրույթին տրվում է հետադարձ ուժ։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է շուրջ 151,4 մլն դրամի նվազեցում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սույն ծրագրի բյուջեի ծախսերի կրճատում, որը կուղղվի գյուղատնտեսական ոլորտի այլ աջակցության ծրագրերի իրականացմանը։

  • Обсуждалось

    20.08.2025 - 05.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1358

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: