Add to favourites
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
- Որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի ա․ պարբերությունում «10 տոկոսային» բառերը փոխարինել «8 տոկոսային» բառերով, բ․ պարբերությունում «9 տոկոսային» բառերը փոխարինել «7 տոկոսային» բառերով, գ․ պարբերությունում «8 տոկոսային» բառերը փոխարինել «6 տոկոսային» բառերով․
- Որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «մինչև» բառը, իսկ «լրանալը» բառը փոխարինել «ավարտից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
- Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծրագրին դիմող շահառուների վրա։
- Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
-
Discussed
20.08.2025 - 05.09.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1350
Print