ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2025 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- որոշման վերնագրից և տեքստից, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգ վերնագրից և տեքստից հանել «(մշտական)» բառերը․
- որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «օտարման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը, իսկ «օգտագործման» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերը․
բ. 5-րդ կետում «նյութերը» բառից հետո լրացնել «,ստանում է նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի դիրքորոշումը» բառերը.
գ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) ներկայացված տարածքների օտարումը, անհատույց օգտագործման և կառուցապատման իրավունքով տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին կամ յուրաքանչյուր դեպքում նշված տարածքների օգտագործումը նախատեսված է պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար։».
դ. 8-րդ կետը «բացասական» բառից առաջ լրացնել «Պետական լիազոր մարմնի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերը․
ե. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11․ Մարզպետը հնգօրյա ժամկետում քննարկում է ներկայացված նյութերը, համաձայնեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ և դրանք համապատասխան եզրակացությամբ վերադարձնում համայնքի ղեկավարին։».
զ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) ներկայացված տարածքների վարձակալության տրամադրումը հակասում է պետական գույքի կառավարման քաղաքականությանը և սկզբունքներին կամ յուրաքանչյուր դեպքում նշված տարածքների օգտագործումը նախատեսված է պետական կարիքների առաջնահերթ բավարարման համար։»։
ը. 13-րդ կետում «Մարզպետի» բառերից հետո լրացնել «և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի» բառերով, իսկ «եզրակացության» բառը փոխարինել «եզրակացությունների» բառով։
- 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա․2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգով ենթաօրենսդրական իրավական ակտերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով և 89-րդ հոդվածի 1․1 կետով նախատեսված դեպքերի)»․
բ․ 7-րդ կետում «հողամասերի համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով և 89-րդ հոդվածի 1․1 կետով նախատեսված դեպքերի» բառերը,
գ․14-րդ կետի «ա» ենթակետից հանել «(մշտական)» բառը,
դ․17-րդ կետի երկրորդ պարբերության «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«բ) համայնքի վարչական սահմաններում՝ համայնքի ղեկավարի կողմից (համայնքի ավագանու համաձայնությամբ), իսկ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի դեպքերում՝ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից)։»,
ե․22-րդ կետում «Հողամասերն» բառերից հետո լրացնել «,բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի»
զ․24-րդ կետում «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի (այդ թվում՝ կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերի), ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի դեպքերի, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կազմակերպում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը)» բառերը,
է․կարգի 7-րդ գլուխի վերնագրից և ամբողջ տեքստից հանել «(մշտական)» բառը,
ը․ 44-րդ կետի «գ» ենթակետում «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «կամ պետական գույքի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերը,
թ․ 46․2-րդ կետի «գ» ենթակետում «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հաuարակական կազմակերպությունների, որոնք իրավունք ունեն իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն)» բառերը։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետում «պետական գույքն» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերը» բառերը․
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի՝
ա․1-ին կետում «հանդիսացող գույքի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասերի» բառերը,
բ․ 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետով․
«7) պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողմասերի մակերեսի մասին` արտահայտված հա-ով։»․
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի վերնագրում «պետական գույքի» և կարգի 1-ին կետում ու N 3 օրինակելի ձևի 1-ին կետում «հանդիսացող գույքը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողմասերը» բառերը։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 5-րդ կետում «հանդիսացող գույքի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասը» բառերը․
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված կարգերի 1-ին կետերում «պատկանող անշարժ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաև կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողամասը» բառերը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Обсуждалось
30.07.2025 - 14.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
-
Test
Просмотры 1446
Принт