«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ , «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՙ__՚_____________2025 թվականի N - Ա
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ , «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 18-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ, 24-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) գրանցման աշխատանքները ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից:
- «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 290.120.02988) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Սպորտի կառավարման կենտրոն փակ» բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 269.120.1400309):
- Սահմանել, որ.
1) «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է, և նրան են անցնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան,
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում.
1) հաստատել միացման մասին պայմանագիրը՝ դրանում նախատեսելով նաև դրույթներ, միացման կարգի և պայմանների, բաժնետոմսերի փոխարկման կարգի մասին,
2) հաստատել փոխանցման ակտը և ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը, ներառյալ կանոնադրական կապիտալի չափը, և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման,
3) ապահովել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
25.07.2025 - 09.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Test
Просмотры 1097
Принт