ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «Սույն օրենքի իմաստով՝ սնդիկի միացություններն են սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը և սնդիկի սուլֆիդը.» նախադասությունը հանել։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ տալը» բառերը հանել, իսկ «ներմուծման» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման» բառերով։
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Սնդիկի գործածության ընթացքում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների կատարումը։
- Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրումն իրականացնել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության առկայության դեպքում։»։
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը
- Արգելվում է` Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Հոդված 5 . Եզրափակիչ մաս
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
24.07.2025 - 08.08.2025
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 1295
Принт