Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)    3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «Սույն օրենքի իմաստով՝ սնդիկի միացություններն են սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը և սնդիկի սուլֆիդը.» նախադասությունը հանել։

Հոդված 2.  Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից «և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման համաձայնություններ տալը» բառերը հանել, իսկ «ներմուծման» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման» բառերով։

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Սնդիկի գործածության ընթացքում անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների կատարումը։

  1. Սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք պարտավոր են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրումն իրականացնել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության առկայության դեպքում։»։

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1.   Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը

  1. Արգելվում է` Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։

 Հոդված 5 . Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    24.07.2025 - 08.08.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1298

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: