«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ւ թիվ 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին" Կառավարության որոշման նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։
Մասնավորապես՝ հաշվի առնելով ՀՀ համայնքներում գույքահարկերի ավելացման, համայնքներին տրվող դոտացիաների ավելացման փաստը, ինչպես նաև «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի կարգավորումները, որոնց համաձայն մի շարք ընկերութունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումները արտացոլվում են համայնքային բյուջեներում, դրանով իսկ փաստելով համայնքներին հասանելի ֆինանսական միջոցների ծավալների աճը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխել ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիայի համաֆինանսավորման չափերը, համայնքների մասնակցության նվազագույն շեմերը և հստակեցնել ուղղությունները։
Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն փաթեթների ընդունման վերջնաժանկետները, սահմանափակումներ մտցնել այն համայնքներից սուբվենցիոն ծրագրեր ընդունելու համար, որոնք նախորդ տարվա մեջ իրականացրել են ոչ արդյունավետ ֆինանսական միջոցների պլանավորում, խախտել են Կարգով սահմանված դրույթները, սուբվենցիոն փաթեթներում առաջարկվում է ներառել նաև ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կարգավորել սկսված, սակայն սահմանված ժակետում աշխատանքները չավարտված սուբվենցիոն ծրագրերի երկարաձգման հարցը՝ պատվիրատու և կապալառու իրավահարաբերությունների շրջանակներում և այլն։
-
Обсуждалось
15.07.2025 - 03.08.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1397
Принт