Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացում կատարելու մասին»  և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2017 թվականի մայիսի 4-ւ թիվ 526-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին" Կառավարության որոշման նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։  

Մասնավորապես՝ հաշվի առնելով ՀՀ համայնքներում գույքահարկերի ավելացման, համայնքներին տրվող դոտացիաների ավելացման փաստը, ինչպես նաև  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումները, որոնց համաձայն  մի շարք ընկերութունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումները արտացոլվում են համայնքային բյուջեներում, դրանով իսկ փաստելով համայնքներին հասանելի ֆինանսական միջոցների ծավալների աճը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխել ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիայի համաֆինանսավորման չափերը, համայնքների մասնակցության նվազագույն շեմերը և հստակեցնել ուղղությունները։

Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն փաթեթների ընդունման վերջնաժանկետները, սահմանափակումներ մտցնել այն համայնքներից սուբվենցիոն ծրագրեր ընդունելու համար, որոնք նախորդ տարվա մեջ իրականացրել են ոչ արդյունավետ ֆինանսական միջոցների պլանավորում, խախտել են Կարգով սահմանված դրույթները,  սուբվենցիոն փաթեթներում առաջարկվում է ներառել նաև  ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, կարգավորել սկսված, սակայն սահմանված ժակետում աշխատանքները չավարտված սուբվենցիոն ծրագրերի երկարաձգման հարցը՝ պատվիրատու և կապալառու իրավահարաբերությունների շրջանակներում և այլն։

  • Discussed

    15.07.2025 - 03.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1396

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: