«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի —————— -ի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- որոշման N 1 հավելվածի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին կետով՝
«5․1 Սույն ոոշման 2-րդ հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացի շրջանակներում համայնքին սուբվենցիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ համաֆինանսավորման հատկացման և համապատասխան մարզպետի աշխատակազմի ու համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:»։
- որոշման N 2 հավելվածի՝
ա․ 3-րդ կետի 1-ին ենթակետում «3,0» թվերը փոխարինել «5,0» թվերով, և «1,5» թվերը փոխարինել «3,0» թվերով․
բ․3-րդ կետի 2-րդ ենթակետում «5,0» թվերը փոխարինել «10,0» թվերով․
գ․ 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․
«3) 500,0-ից մինչև 1,0 մլրդ դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը․
4) 1,0 մլրդ և ավելի դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը․»․
դ․ 3-րդ կետի 4-րդ, 9․1-ին և 9․3-րդ ենթակետերում «մեքենասարքավորումների և գույքի» բառերը փոխարինել «գույքի և աղբահանության ծառայությունների մատուցման համար մեքենասարքավորումների, տեխնիկայի ու աղբամանների» բառերով․
ե․ 4-րդ կետում «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով, և «2021 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետի աշխատակազմ՝ մինչև 2021 թվականի մարտի 10-ը։» նախադասությունը փոխարինել «2025 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետի աշխատակազմ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 30-ը։» նախադասությամբ․
զ․ 5-րդ կետում «2021 թվականին՝ մինչև մարտի 15-ը» բառերը փոխարինել «2025 թվականին՝ մինչև օգոստոսի 5-ը» բառերով,
է․ 7-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով․
ը․ 10-րդ կետից հանել «2023 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետների աշխատակազմեր մինչև 2023 թվականի մարտի 6-ը։» բառերը․
թ․ 11-րդ կետից հանել «, իսկ 2023 թվականի սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2023 թվականի մարտի 15-ը» բառերը․
ժ․11-րդ կետում «դեկտեմբերի 5-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 10-ը» բառերով․
ժա․ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1-րդ և 11․2-րդ կետերով՝
«11․1․ Սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված ժանկետից ուշ համայնքների կողմից համապատասխան մարզպետի աշխատակազմ ներկայացվող, ինչպես նաև 11-րդ կետում սահմանված ժամեկտից ուշ մարզպետների աշխատակազմերից Նախարարություն ներկայացվող սուբվենցիայի ամբողջական փաթեթների դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը նվազում է 5 տոկոսով:
«11․2․ Սահմանափակվում է համայնքի կողմից հաջորդ տարվա համար ներկայացվող սուբվենցիայի փաթեթների ընդունումը, եթե՝
1) համայնքում առկա են նախորդող տարում ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ չհիմնավորված պատճառներով չիրականացված սուբվենցիոն ծրագրեր․
2) համայնքում առկա են սուբվենցիոն ծրագրով նախորդող տարիներին նախատեսված և իրականացված աշխատանքների ավարտից հետո 1 տարվա ընթացքում ավարտված օբյեկտը շահագործման չհանձնված դեպքեր․
3) համայնքի կողմից նախորդող տարում չեն պահպանվել սույն կարգի 4-րդ հավելվածի 1-3-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 15-17-րդ կետերով ամրագրված մշտադիտարկման և ավարտի փաստագրման դրույթների կատարումը։»․
ժբ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1 ենթակետով՝
«2․1)․ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման վերաբերյալ տեղեկանքը՝ նախագծային առաջարկների տեխնիկական լուծման ճիշտ ընտրության և տնտեսական նպատակահարմարության նկարագրերով, որոնք պետք է ներառեն ծախսերի արդյունավետության վերլուծություններ («ծախս-արդյունքներ»)․»․
ժգ․ 12-րդ կետի 4-րդ ենթակետում «նախագծանախահաշվային» բառը փոխարինել «նախագծային» բառով, «տեխնիկական պայմանները» բառերից առաջ լրացնել «անհրաժեշտ» բառը, «շահագրգիռ մարմինների» բառերը փոխարինել «մատակարար կազմակերպությունների» բառերով և «համաձայնեցումները և» բառերից հետո «(կամ)» բառը փոխարինել «նախագծային փաստաթղթերի կազման համար» բառերով․
ժդ․ 12-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« 5) Աղբահանության ծառայությունների մատուցման համար մեքենասարքավորումների, տեխնիկայի և աղբամանների ձեռքբերման դեպքում՝
ա. դրանց տեխնիկական բնութագրերը և առնվազն երեք կազմակերպությունների կողմից տրված գնային առաջարկները,
բ. համայնքի ղեկավարի երաշխավորագիրը` դրանց առնվազն 10 տարի ժամկետով շահագործման, սպասարկման ու պահպանման ծախսերը հոգալու և այդ ծախսերը համայնքային բյուջեներում նախատեսելու վերաբերյալ։»․
ժե․ 12-րդ կետի 5․1-ին ենթակետում «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝
«դ․ կառուցվող և հիմնանորոգվող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերում այդ ճանապարհների երթևեկության գծանշումների ներառումը․»։
ժզ․ 12-րդ կետի 5․2-րդ ենթակետում «ու նորոգման» բառերը փոխարինել « , վերակառուցման և հիմնանորոգման» բառերով․
ժէ․ 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ից 4․3-րդ, 5․4-րդ, 5․5-րդ, 7․3-րդ և 7․4-րդ ենթակետերով՝
«4․1) հասարակական շենքերի և նախադպրոցական հաստատությունների վերակառուցման, հիմնանորոգման դեպքերում՝ օբյեկտի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը․
4․2) hասարակական շենքերի և նախադպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման դեպքերում՝ նախագծային փաստաթղթերում հաշմանդամություն և հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող անձանց համար շենքերի շահագործման մատչելիության, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության՝ շենքերի էներգաարդյունավետ ջերմամեկուսացման և էներգախնայող (ջեռուցման և սառնամատակարարման) համակարգերի ներառումը․
4․3) Խմելու ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման դեպքերում սուբվենցիայի ծրագրային հայտի պլանավորման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծի վերաբերյալ տարածաշրջանի ջրային համակարգերը շահագործող կազմակերպությունների դիրքորոշումը․»․
«5․4) շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծման դեպքում՝ դրանց շահագործման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքը․
5․5) բակային տարածքների բարեկարգման դեպքում՝ համայնքի կամ համատիրության կողմից տարածքները հետագայում սպասարկելու և պահպանելու վերաբերյալ տեղեկանքը․»․
«7․3) սուբվենցիայի ծրագրի իրականացման համար բացված համայնքային նպատակային հաշվեհամարից ֆոնդային բյուջե փոխանցված գումարի չափի, ինչպես նաև հաշվեհամարին փոխանցում կատարած ֆիզիկական և իրավաբանական անձանց անունը՝ վերջիններիս համաձայնությամբ․
7․4) տեղեկանք՝ սույն կարգի 11․1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ չհիմնավորված պատճառներով նախորդ տարում չիրականացված սուբվենցիոն ծրագրերի և նախորդող տարիներին նախատեսված և իրականացված աշխատանքների ավարտից հետո 1 տարվա ընթացքում ավարտված օբյեկտի շահագործման չհանձնելու դեպքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ․
7․5) տեղեկանք ծրագրի իրականացման ռիսկերի գնահատման վերաբերյալ (հնարավոր խոչընդոտների՝ ֆինանսական, տեխնիկական, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության, կարողությունների և ռեսուրսների օգտագործման մասով).
7.6) տեղեկանք համայնքում առկա ընդհանուր ցայտաղբյուրների և փականով կահավորված ցայտաղբյուրների քանակի վերաբերյալ.»․
ժը․ 14-րդ կետում «7» թիվը փոխարինել «15» թվով և կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր նախադասությամբ՝
«Ընդ որում, սույն կետում նշված ժամկետների խախտման դեպքում սուբվենցիոն հայտերը չեն դիտարկվում։»։
ժթ․ 17-րդ կետում «փետրվարի» բառը փոխարինել «մարտի» բառով և հանել «2023 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2023 թվականի մարտի 31-ը։» բառերը․
իա․ 18-րդ և 19-րդ կետերում «դրական,» բառից հետո լրացնել «դրական պայմանով,» բառերը։
իբ․ 22-րդ կետում «դրական» բառից հետո լրացնել «և դրական պայմանով» բառերը և «վերջինիս առաջարկում է «բառերից հետո լրացնել «դրական եզրակացության դեպքում անմիջապես, իսկ դրական պայմանով եզրակացության դեպքում՝ սահմանված պայմանների կատարման դեպքում» բառերը․
իգ․ 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակության նոր նախադասությամբ՝
«Ընդ որում, յուրաքանչյուր ծրագրի կամ չափաբաժնի համաֆինանսավորում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է տվյալ ծրագրով կամ չափաբաժնով նախատեսված շինարարական և տեխնիկայի ու գույքի ձեռքբերման աշխատանքների ընդհանուր ծավալի առնվազն 50 տոկոս և ավել կատարված աշխատանքների դեպքում։»:
իդ․ 24-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«
|
Ծրագրի ոլորտը |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, տոկոս |
||||
|
|
մայրաքաղաքից մինչև 60 կմ հեռավորություն ունեցող բնակավայր |
մայրաքաղաքից 60 կմ-ից ավելի և մարզկեն-տրոնից մինչև 30 կմ հեռավոր․ ունեցող բնակավայր |
մայրաքաղաքից 100 կմ-ից ավելի հեռավորություն ունեցող բնակավայր |
բարձր լեռնային բնակավայր |
Սահմանամերձ բնակավայր |
|
1․Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում, վերակառուցում, հիմանորոգում |
60 |
60 |
65 |
70 |
70 |
|
2․ Ոռոգման համակարգի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում |
60 |
60 |
65 |
70 |
70 |
|
3․ Բնակավայրի փողոցների կառուցում, հիմնանորոգում ասֆալտապատմամբ |
25 |
30 |
35 |
40 |
45 |
|
4․ Ներհամայնքային (տեղական նշանակության) փողոցների ու մայթերի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, բնական քարով (այդ թվում՝ չմշակված) սալարկում, խճապատում՝ համալիր բարեկարգման միջոցառումների ու տարրերի կիրառմամբ |
30 |
35 |
40 |
45 |
50
|
|
5․ Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում |
20 |
25 |
30 |
35 |
45 |
|
6․ Փողոցային լուսավորության համակարգի կառուցում, հիմնանորոգում |
30 |
35 |
40 |
45 |
55 |
|
7․ Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, կենսավառելիքի սպառման էներգաարդյունավետ սարքավորումների կիրառում |
30 |
35 |
40 |
45 |
55 |
|
8․ Բնակավայրերի գազաֆիկացում |
30 |
35 |
40 |
45 |
55 |
|
9․ Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում ինչպես նաև համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում |
60 |
60 |
60 |
65 |
70 |
|
10․ Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ |
30 |
35 |
40 |
45 |
55 |
|
11․ Աղբահանության ծառայությունների մատուցման համար մեքենասարքավորումների, տեխնիկայի և աղբամանների ձեռքբերում |
35 |
40 |
45 |
50 |
55 |
|
12․ Աղբավայրերի բարեկարգում կամ փակում, շրջակա միջավայրի մոնիթորինգի դիտակայանների տեղադրում |
35 |
40 |
45 |
50 |
55 |
|
13․ Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում, հիմնանորոգում, ինչպես նաև համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում |
25 |
30 |
35 |
40 |
45 |
|
14․ Զբոսայգիների ու պուրակների, խաղահրապարակների, մարզահրապարակների, մարզադաշտերի կառուցում և հիմնանորոգում, բակային տարածքների բարեկարգում |
20 |
25 |
30 |
35 |
45 |
|
15․ Քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների կառուցում և հիմնանորոգում |
25 |
30 |
35 |
40 |
55 |
»․
իե․ 24․1-ին կետում «ընկերությունններ» բառից հետո լրացնել «բարերարներ,» բառը։
իզ․ 24․4-րդ կետից հանել «ամբողջական» բառը։
իէ․ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ և 28-րդ կետերով՝
«27․ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված սուբվենցիոն պայմանագրերի դեպքում՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգավորումը չի կիրառվում.
2) պայմանագրով, ներառյալ փուլային ձևով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետի տասը տոկոսի չափով, պայմանով, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է պայմանագրի կողմի անգործության կամ գործողության հետևանքով:
Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 7 օրացուցային օր առաջ.
3) երբ պայմանագրի կողմի (կապալառուի, կատարողի, մատակարարի) կողմից պայմանագրի կատարումը հնարավոր չի եղել պատվիրատուի գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա այդ ժամանակահատվածը հանվում է պայմանագրի կատարման համար սահմանված ժամանակահատվածի հաշվարկից:
- Պայմանագրի կատարման ժամկետը սույն հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետից ավելի կարող է երկարաձգվել պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա, պայմանով, որ այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը նվազում է հետևյալ բանաձևի կիրառման արդյունքում ստացվող տոկոսի չափով.
ՆՏ=ԵԺ*0.025+ԵԺ* ( ԲՖ/Ժ*1.1)
Որտեղ՝
1) ՆՏ - նվազեցվող տոկոսի չափն է.
2) ԵԺ - պայմանագրի կատարման համար երկարաձգված ժամանակահատվածն է օրացուցային օրերով (չի ներառում պայմանագրով ի սկզբանե սահմանված կատարման ժամկետը և դրա 10 տոկոսը).
3) ԲՖ - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինն է տոկոսներով.
4) Ժ - պայմանագրով ի սկզբանե սահմանված կատարման ժամկետն է՝ օրացուցային օրերով:
Այն դեպքում երբ սույն բանաձևի կիրառման արդյունքում նվազեցվող գումարը գերազանցում է համաֆինանսավորման ենթակա գումարը, ապա նվազեցումը կատարվում է համաֆինանսավորման ենթակա գումարի չափով:
Սույն կետում նշված պատճառաբանված որոշումը պատվիրատուն հրապարակում է գնումների պաշտոնական տեղեկագրում և գրավոր տրամադրում է նախարարությանը՝ ոչ ուշ, քան որոշումը կայացնելուն հաջորդող աշխատանքային օրը:»:
3) Որոշման N 3 հավելվածի՝
ա․ «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» տողում «նորոգվող» բառը փոխարինել «հիմնանորոգվող» բառով և հանել «օպտիկամալուխային հաղորդալարերի երկարությունները, դրանց թողունակությունները։ Ընդ որում, անհրաժեշտ է առանձին ներկայացնել օպտիկամալուխային կապի սպասարկման համար մրցութային գործընթացի արդյունքներով ընտրված համապատասխան օպերատորի կողմից սպասարկման վերաբերյալ տեղեկանքը» բառերը։
բ․ «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» տողում՝
1) «նորոգման» բառը փոխարինել «հիմնանորոգման» բառով,
2) «Մեքենասարքավորումների ձեռքբերման» բառերը փոխարինել « Աղբահանության ծառայությունների մատուցման համար մեքենասարքավորումների, տեխնիկայի և աղբամանների ձեռքբերման» բառերով և հանել «, դրանց շահագործումից ստացվող եկամուտները համայնքային բյուջե ուղղելու և համայնքի բնակչության համար դրանց հասանելիության» բառերը,
3) «Հանրային շենքերի վերանորոգման/կառուցման» բառերը փոխարինել «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցման, հիմնանորոգման» բառերով,
4) «Այգիների, պուրակների կառուցման/բարեկարգման» բառերը փոխարինել «Զբոսայգիների ու պուրակների, խաղահրապարակների, մարզահրապարակների և մարզադաշտերի կառուցման և հիմնանորոգման, բակային տարածքների բարեկարգման» բառերով,
5) տողից հանել «-Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցման ու բարելավման դեպքում՝ նշել ծրագրի արդյունքում ցանցից օգտվող բաժանորդների թիվը, այդ թվում՝ քաղաքացիների, հանրային օբյեկտների ու կազմակերպությունների թիվը։» բառերը։
գ․ «Համայնքի ընթացիկ տարվա բյուջեն» բառերը փոխարինել «Ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա համայնքի բյուջեն» բառերով․
դ․ «Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«
|
Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրի իրականացման համար բացված նպատակային համայնքային հաշվեհամարից ներդրվող մասնաբաժինը |
............... դրամ (....․%)
.......... դրամ, (....․%) |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի —————— -ի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
- որոշման N1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետում «7 օրացուցային օր առաջ» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«։ Սույն ենթակետի դրույթները չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված սուբվենցիոն ծրագրերին»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
15.07.2025 - 03.08.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1401
Print