Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություներ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի մայիսի 21-ի նիստի N ԿԱ/157 արձանագրության 4-րդ կետով,  Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 24․12․2024թ նիստի թիվ ԿԱ/392-2024 արձանագրության 15․1-ին կետով, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 36 նիստի արձանագրության N ԱՔ/56-2024 քաղվածքի 25-րդ կետի 2-րդ ենթակետով, Վարչապետի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ N Վ/121-2024 արձանագրության 1-ին կետի 10-րդ և 13-րդ ենթակետերով, ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2.6. -րդ ենթակետով, Վարչապետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/136 արձանագրության 2-րդ կետի 3-րդ ենթակետով տրված հանձնարարականների կատարման ապահովմամբ, ինչպես նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված կարգի /այսուհետ՝ Կարգ/ դրույթների համաձայն 2018 թվականից սկսած իրականացվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացը։ Այս տարիների ընթացքում պարբերաբար իրականացվել են Կարգում փոփոխություններ՝ նպատակ ունենալով բարելավվելու սուբվենցիայի տրամադրման գործընթացները,  այդ թվում՝   կատարվել են փոփոխություններ նաև  ՀՀ համայնքներին տրամադրվող ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինների մասով՝ դրանով իսկ ներկայացնելով ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտները։

Ներկայումս հաշվի առնելով ՀՀ համայնքներում գույքահարկերի ավելացման, համայնքներին տրվող դոտացիաների ավելացման փաստը, ինչպես նաև  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի  կարգավորումները, որոնց համաձայն  մի շարք ընկերութունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումները արտացոլվում են համայնքային բյուջեներում, դրանով իսկ փաստելով համայնքներին հասանելի ֆինանսական միջոցների ծավալների աճը, անհրաժեշտություն է առաջանում փոփոխել ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիայի համաֆինանսավորման չափերը, համայնքների մասնակցության նվազագույն շեմերը և հստակեցնել ուղղությունները։

        Մասնավորապես, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 16․11․2006թ թիվ 1708-Ն որոշմամբ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման հիմնական չափաբաժինները սահմանվել են ՀՀ կառավարության 13․01․2022թ․N 37-Ն որոշմամբ, ապա 2022թ-ի համեմատ ՀՀ համայնքներում (առանց Երևանի) միայն դոտացիաների ու գույքահարկերի մասով 2025 թվականի դոտացիաների ու գույքահարկերի մուտքերն աճել են 44,2 մլրդ դրամով։ Հարկ է նշել, որ 2026 թվականին կանխատեսվում է գույքահարկերի  և դոտացիաների մասով ևս ավելացված մուտքեր։

 Միաժամանակ, կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և ՀՀ վարչապետի հանձնարարականների համաձայն, ինչպես նաև սուբվենցիայի ծրագրի գործընթացի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջանում նաև մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել Կարգում, մասնավորապես․

  • ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N36 նիստի արձանագրության NԱՔ/56-2024 քաղվածքի 25-րդ կետի 2-րդ ենթակետով հանձնարարվել է ճանապարհների, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, նախագծման փուլում գծանշումները պարտադիր ներառել․
  • ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ NՎ/121-2024 արձանագրության 1-ին կետի 13-րդ ենթակետով հանձրարարվել է սուբվենցիոն ծրագրերով պարտադիր ներառել հիմնանորոգվող ճանապարհների նախագծերում գծանշման բաղադրիչը․
  • Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 24․12․2024թ նիստի թիվ ԿԱ/392-2024 արձանագրության 15․1-ին կետով հանձնարարվել է ներկայացնել առաջարկություն, որով այսուհետ տարվա ընթացքում վերջնաժամկետ ունեցող, բայց փաստացի ժամկետը սպառած սուբվենցիոն ծրագրերի գծով ժամկետների երկարաձգման վերաբերյալ.
  • ՀՀ վարչապետի ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2.6 կետի համաձայն հանձնարարվել է քննարկել սուբվենցիոն ծրագրերում մասնավոր հատվածի լիարժեք ներգրավվածությունն  ապահովելու նպատակով յուրաքանչյուր բնակավայրի համար բացառապես սուբվենցիոն ծրագրերը սպասարկող հաշվեհամարների բացման հարցը։
  • 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 12:00-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/136 արձանագրության 2-րդ կետի 3-րդ ենթակետով շրջակա միջավայրի նախարարին հանձնարարվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համատեղ քննարկել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն իրականացվող բնապահպանական ծրագրերի շրջանակներում հավաքագրվող գումարներից զատ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով նախատեսված մեխանիզմներին համահունչ մեխանիզմներ սահմանելու հնարավորության հարցը, համաձայն որի պետությունը ևս մասնակցություն կունենա բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

Դրա հետ մեկտեղ,  վերջին տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են եկել խնդիրեր, որոնք ենթակա են կարգավորման ու հստակեցման, մասնավորապես՝

-անհրաժեշտություն է առաջացել իրավական կարգավորում սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման  գործընթացի մասով, քանի որ ըստ գործող կարգավորումների համաֆինանսավորումը հատկացվում է սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական մարմնի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա: Սակայն կառավարության որոշումներով գումարը հատկացվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին և վերջիններս էլ համայնքների հետ կնքում են սուբվենցիայի տրամադրման պայմանագիր։

- հաշվի առնելով համայնքներում ֆինանսական միջոցների վերոհիշյալ ավելացման փաստը՝ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել յուրաքանչյուր ծրագրի համար համայնքների կողմից ներդրվող մասնաբաժնի սահամանափակումները և հանել յուրաքանչյուր համայնքի համար 2-րդ և հաջորդող սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված համայնքային բյուջեներից մասնակցության համար մեղմ չափաբաժինները․

-չնայած, որ սուբվենցիայի ամբողջական փաթեթների ներկայացման համար Կարգով հստակ ժամկետ է սահմանված /ծրագրի իրականացմանը նախորդող տարվա դեկտեմբերի 5-ը/, սակայն համայնքների ու մարզպետների աշխատակազմերից ամբողջական փաթեթներ ներկայացվում են ընդհուպ մինչև իրականացման տարվա սեպտեմբեր ամիսը, այդ իսկ պատճառով հանձնաժողովում քննարկումները երկարաձգվում են։

- շատ հաճախ համայնքներից ներկայացվում են մեծ թվով ու ծավալով սուբվենցիոն փաթեթներ, որոնք ուսումնասիրվում, քննարկվում են ոլորտային գերատեսչություններում, Հանձնաժողովի նիստերում, սակայն իրականում համայնքներն ի վիճակի չեն լինում այդ ծրագրերն իրականացնել՝ ֆինանսական միջոցների ոչ ճիշտ պլանավորման և համակարգման կարողությունների բացակայության առումներով․

-այս տարիների ընթացքում բացահայտվել են դեպքեր, որ սուբվենցիոն ծրագրով  կառուցվել կամ հիմնանորոգվել են օբյեկտներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեն շահագործվել երկար ժամանակ․

- սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում առկա են դեպքեր, որ համայնքները, ինպես նաև մարզպետների աշխատակազմերը ամբողջությամբ չեն կատարում Կարգի 4-րդ հավելվածով սահամանված մշտադիտարկման դրույթները, ինչը բացասական ազդեցություն է ունենում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների որակի  և պայմանագրերով սահմանված ժամկետների վրա․

-ըստ գործող կարգի դրույթների ներկայացվող փաթեթների մեջ յուրաքանչյուր ծրագրի համար անհրաժեշտ է ներկայացնել և տեխնիկական պայմանները, և շահագրգիռ մարմինների համաձայնեցումները։ Սակայն նշված գործընթացները   բարդությունների առջև են կանգնեցնում համայնքին ու մատակարար կազմակերպություններին։ Օրինակ, ջրավազանի կառուցման ծրագրի դեպքում գազամատակարար ընկերությունը տեխ․պայման չի տրամադրում, այլ միայն համաձայանությունէ տալիս՝  տվյալ տարածքի մասով,  էլ ցանցը՝ նույնպես համաձայնություն է տալիս և  նմանատիպ  շատ դեպքեր կան։

Միաժամանակ հարկ է նշել, որ համաձայնեցումներն արդեն իսկ կատարվում են առցանց հարթակի միջոցով։

Շատ դեպքերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված օբյեկտի սեփականության իրավունքի մասով, ինչպես նաև շենք-շինությունների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման շրջանակներում չեն կիրառվում հաշմանդամություն  ունեցող անձանց համար մատչելիության, ինչպես նաև էներգախնայողության միջոցառումներ

- Ամբողջական փաթեթների ուսումնասիրության և ոլորտային գերատեսչությունների հետ քննարկման արդյունքներով տրված դիտողությունների հիման վրա սուբվենցիոն փաթեթները վերադարձվում են լրամշակման։ Սակայն շատ դեպքերում լրամշակման գործընթացները տևում են ամիսներ, ինչը խախտում է Կարգով ամրագրված ժամկետները։

Դրա հետ մեկտեղ,

- ներկայացվող սուբվենցիոն փաթեթները հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել դրանց իրագործման տնտեսական նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը։

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը հանդիսանում  է գերակա խնդիր:  ՀՀ տարածքային համաչափ զարգացումն ապահովելու`  ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

  ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատվել է  պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին որոշումը, որի նպատակն է անցում կատարել սուբվենցիաների տրամադրման նոր քաղա­քականությանը՝ մրցակցային սկզբունքով սուբվենցիայի տրամադրում լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքներին:

Նշված գործընթացով  ՀՀ կառավարությունը խրախուսում է համայնքներին, որպեսզի համայնքներն իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը նպատակաուղղված համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը,  գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի վերանորոգմանը, գյուղատնտեսական և կոմունալ ծառայութունների համար մեքենասարքավորումների ձեռքբերմանը։

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

 

Նախագծով առաջարկվում է  հստակեցնել և կարգավորել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես առաջարկվում է՝

-Սուբվենցիայի հատկացման կարգում /1-ին հավելվածի/ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սուբվենցիայի հատկացման գործընթացը։  Մասնավորապես՝ հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման հատկացման դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ գումարը հատկացվում է ՀՀ մարզպետների աշխատակազմերին և նախատեսված գումարը համայնքին տրամադրվում է մարզպետի աշխատակազմի ու համայնքի միջև կնքված պայմանագրի հիման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջանում իրավական տեսանկյունից կարգավորել նշված գործընթացը։

- Հաշվի առնելով համայնքների եկամուտների և ֆիանսական միջոցների ծավալների աճը, առաջարկվում է դեռևս 2019 թվականին՝  մինչև համայնքների խոշորացումը, կարգով ամրագրված համայնքների համաֆինանսավորման նվազագույն շեմերը փոփոխել,՝ համայնքների  բյուջեների ֆոնդային մասից 1,5 մլն-ի փոխարեն՝ 3 մլն, 3 մլն -ի փոխարեն՝ 5 մլն, 5,0մլն-ի փոխարեն 10 մլն, և հանել հաջորդ ծրագրերի մասով առկա նվազագույն շեմերի վերաբերյալ դրույթները։

-Հաշվի առնելով սույն որոշման նախագծի կանխատեսվող ընդունման ժամկետները, առաջարկվում է կարգում ամրագրել 2026 թվականի նախնական հայտերի ընդունման վերջնաժամկետները։

- Հաշվի առնելով ներկայացվող սուբվենցիոն փաթեթների քանակը և ծավալները, առաջարկվում է ամբողջական փաթեթները ՏԿԵՆ ներկայացման ժամկետ սահմանել ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 10-ը /5-ի փոխարեն/։

-Առաջարկվում է սահմանափակումներ մտցնել այն համայնքներից սուբվենցիոն ծրագրեր ընդունելու համար, որոնք նախորդ տարվա մեջ իրականացրել են ոչ արդյունավետ ֆինանսական միջոցների պլանավորում, խախտել են Կարգով սահմանված դրույթները։

Նպատակ ունենալով կարգավորել սուբվենցիայի փաթեթների քննարկման ու հաստատման գործընթացը, առաջարկվում է կարգով սահմանված ժամկետից ուշ ներկայացվող սուբվենցիոն փաթեթների դեպքում ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափը նվազեցնել 5 տոկոսով։

- Առաջարկվում է, որպեսզի սուբենցիոն ծրագրի յուրաքանչյուր փաթում ներառվի յուրաքանչյուր ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը՝ նախագծային առաջարկների տեխնիկական լուծման ճիշտ ընտրության, ինչպես նաև  տնտեսական նպատակահարմարության վերլուծություններով, որոնք պետք է ներառեն ծախսերի արդյունավետության վերլուծություններ («ծախս-արդյունքներ»)։ Վերջին հանարավորություն կտա էլլ ավելի արդյունավետ գնահատել ծրագրրի իրականացման նպատակահարմարությունը։  

-Դրա հետ մեկտեղ, առաջարկվում է նաև փաթեթներում ներառել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ռիսկերի գնահատման վերլուծությունները՝ հնարավոր խոչընդոտների՝ ֆինանսական, տեխնիկական, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության, կարողությունների և ռեսուրսների օգտագործման մասով և այլն.

-Առաջարկվում է պարտադիր պահանջ սահմանել  հիմնանորոգվող ու վերանորոգվող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերում այդ ճանապարհների երթևեկության գծանշումների ներառումը։

-Առաջարկվում է հստակեցնել ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների կազմը, այդ թվում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30․11․2023թ․ թիվ 2105-Ն որոշմամբ հաստատված աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի դրույթները,  կարգի նախագծում ներառվել են նաև համայնքների կողմից նախատեսվող մոնիթորիգնի դիտակայանների տեղադրման ուղղությունը։ Միաժամանակ որպես վերականգնվող էներգիայի աղբյուրներ լրացվել են նաև կենսավառիլիքից էներգիա ստացող սարքավորումների կիրառման ուղղությունը։

-Առաջարկվում է, որպեսզի ամբողջական փաթեթում ներառվի նաև հասարարական շենքի կամ նախադպրոցական հաստատության շենքի համայնքին պատկանող սեփականության վկայականը․

- Առաջարկվում է ջրամատակարարման , ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքեորւմ նախագծային առաջադրանքների պայմանները համաձայնեցնել տարածաշրջանի ջրային համակարգերը շահագործող կազմակերպությունների հետ․

- Առաջարկվում է ամբողջական փաթեում  ներկայացնել նաև տեղեկանք համայնքում առկա ցայտաղբյուրների ու փականով կահավորված ցայտաղբյուրերի քանակի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա միջգերատեսչական հանձնաժողովին համայնքի կողմից ներկայացվոծ ծրագրերի մասով դիրքորոշում կազմելու համար։

- Առաջարկվում է հստակեցնել մի շարք ուղղություններ, այդ թվում ներառելով նաև ՀՀ բնակավայրերում բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։

-Հաշվի առնելով, որ ոլորտային գերատեսչությունների դիտարկումների հիման վրա ամբողջական փաթեթների լրամշակումները երկարաձգվում են մինչև 3 ամիս և ավել, առաջարկվում է լրամշակման համար ժամկետ սահմանել 15 օր /7 օրվա փոխարեն/ և ամրագրել, որ սահմաված ժամկետից հետո փաթեթներ չեն ընդունվում։

-Առաջարկվում է հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերի քննարկման վերջնաժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա  մարտի 15-ը, /փերտվարի 15-ի փոխարեն/։

- Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի կողմից ընդունվում են նաև «դրական պայմանով» որոշումներ, առաջարկվում է այն ամրագրել կարգում․

 - Գործող կարգի դրույթների համաձայն՝ ՀՀ կառավարության որոշումներով համաֆինանսավորվում են սուբվենցիոն ծրագրերը կամ դրանց չափաբաժինները։ Սակայն, հաշվի առնելով, որ համայնքների միավորումից հետո յուրաքանչյուր ծրագիր հիմնականում  իր մեջ ներառում է 6, 10  և ավել ենթածրագրեր և յուրաքանչյուր ծրագրի ենթածրագրի համար բազմաթիվ անգամ ՀՀ կառավարության որոշումներով համաֆինանսավորումներ չիրականացնելու համար /յուրաքանչյուր կատարողականի դիմաց՝ 10, 15, 20, 25 տոկոս և այլն կատարողականներով/, առաջարկվում է կարգով սահմանել, որ ՀՀ պետական բյուջեիվ համաֆինանսավորում /համայնքի համաֆինանսավորումից հետո/ կարող է տրամադրվել յուրաքանչյուր ծրագրի ենթածրագրով նախատեսված ընդհանուր աշխատանքների 50 տոկոս և ավել կատարված աշխատանքների դեպքում․ Ընդ որում, պատվիրատու-կապալառու  միջև կնքվող պայմանագրերում հստակ ամրագրվում է, որ կապալառուի կողմից և իր միջոցներով են իրականացվում աշխատանքները։ 

-Հիմք ընդունելով համայնքների ֆինանսական միջոցների ծավալների մեծացման փաստը, առաջարկվում է նվազեցնել ՀՀ պետական բյուջեից համաֆինանավորման չափաբաժինները․

-Փողոցների ասֆալտապատման դեպքում՝ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է դիտարկել միայն փողոցների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները՝ հանելով նորոգման /փոսալցման/  աշխատանքները,

- հանել բետոնե սալիկներով սալարկման ուղղությունը,

- հանել մեքենասարքավորումների, տեխնիայի և գույքի ձեռքբերման ուղղությունը,

- դիտարկել հասարակական շենքերի միայն կառուցման և հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը՝ բացառելով ուղղակի նորոգման /ընթացիկ / աշխատանքները։

- հստակեցնել այգիների, զբոսայգիների, պուրակների, կանաչ տարածքների բարեկարգման ուղղությունը,

- հանել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ուղղությունը։

Նախագծով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկման արդյունքներով և վերջինիս առաջարկությամբ կարգավորել սկսված, սակայն սահմանված ժակետում աշխատանքները չավարտված սուբվենցիոն ծրագրերի երկարաձգման հարցը՝ պատվիրատու և կապալառու իրավահարաբերությունների շրջանակներում, /առանց ՀՀ կառավարության որոշումների/, հստակ կարգավորումների ներառմամբ և անհիմն պատճառներով հետաձգման դեպքերում հատուկ բանաձևի կիրառմամբ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափի նվազեցման միջոցով։

Դրա հետ մեկտեղ աանհրաժեշտություն է առաջացել նաև կատարել համապատասխան լրացում ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ՝ ամրագրելով, որ որոշման 56․4 ենթակետի դրույթները՝ պայմանագրերով սահմաված ժամկետներ երկարացման մասով, չեն վերաբերում սուբվենցիոն ծրագրերին, քանի որ «ՀՀ կառավարության 16․11․2016թ․ թիվ 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սույն նախագծով առաջարկվում են սուբվենցիոն ծրագրերի համար հարցի հստակ կարգավորումներ։

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ

 

 Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Հանրապետության համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայատանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և համայնքային և պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովումը:

 

  1. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ և ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

   Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ և/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6, 2-րդ ենթակետ և կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից և Կայուն զարգացման նպատակներից: 

Մասնավորապես․ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։   

Հայաստանի վերափոխման ռազմավարության 9․2․2 և 9․2․3 գործողությունների համաձայն՝ նպաստում է ֆիզիկական ենթակառուցվածքների  մեջ կապիտալ ներդրումների իրականացմանը և ՀՀ մարզերում հարմարավետ ու գրավիչ պայմանների ապահովմանը։

Միաժամանակ, որոշման նախագիծը բխում է Կայուն զարգացման 6-րդ նպատակից /6. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար/, 7-րդ նպատակից  /Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն/,  9-րդ նպատակից /Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ/,  11․6-րդ նպատակից /կրճատել քաղաքների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա/, 11,7-րդ նպատակից /հասանելի դարձնել ապահով, ներառական և մատչելի, կանաչ և հանրային տարածքները/։

 

 

  • Обсуждалось

    15.07.2025 - 03.08.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1402

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: