ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ ստեղծելու և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.
- նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը:
Մարզադպրոցների հավաստի վարչական տվյալների առկայությունն, այդ թվում՝ մարզադպրոցի կոնտակտային տվյալները, գործող մարզաձևերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը և այլ տեղեկությունները անհրաժեշտ են սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդելու սիրած մարզաձևով զբաղվելու հարցում:
Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվը, տղա/աղջիկ մասնակիցների համամասնությունը, հաղթողները, մրցանակակիրները և այլն: Մարզական բարձր նվաճումներին, այդ թվում հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները կներառեն տարբեր մարզաձևերում ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքները և այլ տվյալներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրնքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 2.3-ի 6-րդ գործողության դրույթներից, այն է՝ սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացում և դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում:
- Նախագծիընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում առաջացող ծախսերը կհաշվարկվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2027-2029թթ. բյուջետային հայտով՝ բյուջետային գործընթացի շրջանակներում քննարկելու համար:
-
Обсуждалось
09.07.2025 - 24.07.2025
-
Тип
Закон
-
Область
Образование и наука, Спорт и молодежь
-
Test
Просмотры 1065
Принт