Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

         

            ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սպորտի կառավարման  տեղեկատվական համակարգի վարման կարգ ստեղծելու և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ:

  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման  տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

- նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում կարևորվում է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը:

 Մարզադպրոցների հավաստի վարչական տվյալների առկայությունն, այդ թվում՝ մարզադպրոցի կոնտակտային տվյալները, գործող մարզաձևերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը և այլ տեղեկությունները անհրաժեշտ են սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդելու սիրած մարզաձևով զբաղվելու հարցում:

Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվը, տղա/աղջիկ մասնակիցների համամասնությունը, հաղթողները, մրցանակակիրները և այլն: Մարզական բարձր նվաճումներին, այդ թվում հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները կներառեն տարբեր մարզաձևերում ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքները և այլ տվյալներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրնքի նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 2.3-ի 6-րդ գործողության դրույթներից, այն է՝ սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացում և դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում:

  1. Նախագծիընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում առաջացող ծախսերը կհաշվարկվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2027-2029թթ. բյուջետային հայտով՝ բյուջետային գործընթացի շրջանակներում քննարկելու համար:

 

  • Քննարկվել է

    09.07.2025 - 24.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Սպորտ և երիտասարդություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1059

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: