Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի հունիսի 26-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՕ-196 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «լ» կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «լ) սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված համակարգ, որը ստեղծված է սպորտային գործունեության կառավարման, կազմակերպման, վերլուծության և տվյալների պահպանման նպատակով։ Այն ապահովում է տվյալների ավտոմատացված հավաքագրումը, մշակումը, պահպանումը.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ժ.10» և «ժ.11» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժ.10) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.

ժ.11) մշակում, ներդնում և վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:

Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    09.07.2025 - 24.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука, Спорт и молодежь

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1065

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: