Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Միասնական հաշիվ) ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։

Ներկայումս մաքսային վճարների գծով պարտավորությունների մարման նպատակով կատարվող փոխանցումներն իրականացվում են Գանձապետարանում բացված առանձնացված հաշիվներին, և մեկ մաքսային հայտարարագրով ծագած պարտավորությունները մարելու համար կարող են իրականացվել մի քանի առանձին փոխանցումներ՝ համապատասխանաբար երկարաձգելով մաքսային ձևակերպումների համար ծախսվող ժամանակը և փոխանցումներն առանձին, առանձին իրականացնելու համար սահմանված միջնորդավճարների չափը։

Միասնական հաշվի ներդրման հիմնական նպատակներն են՝

  • նպաստել մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ ներդրված ծառայությունների և ներքին բիզնես գործընթացների արդիականացման, թվայնացման, պարտավորությունների հաշվառման գործընթացի դյուրացման միջոցով,
  • մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների դյուրացում, պարտավորությունների հաշվառման, ինչպես նաև դրանց մարման գործընթացների ավտոմատացում, պարզեցում,
  • չմարված պարտավորությունների մասով տույժերի հաշվարկի ավտոմատացում,
  • մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ հարկերի և տուրքերի, դրանց գծով տույժերի և տուգանքների հաշվառման կենտրոնացված կառավարումը և հավաքագրված տեղեկատվության օգտագործումը մաքսային հսկողության իրականացման բոլոր փուլերում մաքսային հսկողության օբյեկտների ընտրության համար։
  • Обсуждалось

    26.06.2025 - 12.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1367

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: