«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Միասնական հաշիվ) ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։
Ներկայումս մաքսային վճարների գծով պարտավորությունների մարման նպատակով կատարվող փոխանցումներն իրականացվում են Գանձապետարանում բացված առանձնացված հաշիվներին, և մեկ մաքսային հայտարարագրով ծագած պարտավորությունները մարելու համար կարող են իրականացվել մի քանի առանձին փոխանցումներ՝ համապատասխանաբար երկարաձգելով մաքսային ձևակերպումների համար ծախսվող ժամանակը և փոխանցումներն առանձին, առանձին իրականացնելու համար սահմանված միջնորդավճարների չափը։
Միասնական հաշվի ներդրման հիմնական նպատակներն են՝
- նպաստել մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ ներդրված ծառայությունների և ներքին բիզնես գործընթացների արդիականացման, թվայնացման, պարտավորությունների հաշվառման գործընթացի դյուրացման միջոցով,
- մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների դյուրացում, պարտավորությունների հաշվառման, ինչպես նաև դրանց մարման գործընթացների ավտոմատացում, պարզեցում,
- չմարված պարտավորությունների մասով տույժերի հաշվարկի ավտոմատացում,
- մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարվող այլ հարկերի և տուրքերի, դրանց գծով տույժերի և տուգանքների հաշվառման կենտրոնացված կառավարումը և հավաքագրված տեղեկատվության օգտագործումը մաքսային հսկողության իրականացման բոլոր փուլերում մաքսային հսկողության օբյեկտների ընտրության համար։
-
Քննարկվել է
26.06.2025 - 12.07.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1371
Տպել