Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Միասնական հաշվի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում՝ մասնավորապես մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվարկմանը, գանձմանն առնչվող կարգավորումներում։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները՝

  • Միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը,
  • անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար,
  • տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի,
  • պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,
  • գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում։
  • Обсуждалось

    26.06.2025 - 12.07.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1365

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: