«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«..........» «..........................» 2025թ. N……-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2070-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին» N 2070-Լ որոշման որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- Որոշման 4-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով։
- Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 8-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով։
- Հավելվածի 11-րդ կետում «2027 թվականի մարտի 1-ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 30-ն» բառերով։
- Հավելվածի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«13. Միջոցառմամբ սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը՝ դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան հանձնարարականի հիման վրա, էլեկտրոնային փոստով Էկոնոմիկայի նախարարության է ներկայացնում՝
- աջակցության գումարի վերաբերյալ վճարման հանձնարարականը.
- ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը։
14․ Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ի կողմից Էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝
- շահառուի անվանումը.
- շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
- շահառուի բանկային հաշվի համարը.
- աջակցության գումարի չափը։
15․ ՊԵԿ-ի կողմից վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը Էկոնոմիկայի նախարարություն ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, աջակցության գումարը փոխանցվում է շահառուի նշված բանկային հաշվին։ Ընդ որում, սույն դիմումի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։»։
- Հավելվածըլրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15․1-րդ կետով՝
«15.1 Սույն ծրագրի շրջանակներում սահմանվում է, որ ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգով ներկայացվող N 3 ձևով սահմանված դիմումը և վճարման հանձնարարականը համարվում են ՊԵԿ-ի և շահառուի միջև կնքված պայմանագիր և բավարար իրավական հիմք՝ վճարման գործընթացի իրականացման ընթացքում գանձապետարանի ստորաբաժանում ներկայացվող հետևյալ փաստաթղթերի փոխարեն՝
- պայմանագրից քաղվածք.
- գանձապետական վճարման հանձնարարագիր.
- վճարումը հիմնավորող հավաստագիր.
- օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթղթեր (այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր, հարկային հաշիվ և այլն)։
Այս հիմքով վճարման գործընթացում գանձապետարան է ներկայացվում միայն N 3 ձևով նշված դիմումը։
Սույն ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի կողմից ներկայացված վճարման հանձնարարականը և N 3 ձևով սահմանված դիմումը համարվում են վերջնական։»։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները։
- Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները և լրացումները տարածվում են 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
17.06.2025 - 03.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 1864
Принт