Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-րդ կետով.

   «64) էլեկտրոնային հարթակ-համակարգ` ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված չափանիշներին բավարարող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։»։

 

   Հոդված 2.  Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.

  «8.1 Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման Էլեկտրոնային հարթակ-համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանվում են ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։»։

 

   Հոդված 3.  Օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասում «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով փաստաթղթերի առգրավման» բառերը:

 

    Հոդված 4. Օրենսգրքի 239-րդ հոդվածը՝

    1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով՝        

  «13. Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով, ապա առգրավման որոշումն այն անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, հանձնվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով, իսկ առգրավման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են այդ համակարգի միջոցով.»

  2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին մասով՝      

 «13.1. Էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով առգրավում կատարելու դեպքում առգրավման առանձին արձանագրություն չի կազմվում, իսկ վարույթի նյութերին կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը գեներացվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով:»։

 

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

 

                                     

                                        Հանրապետության Նախագահ                                     Վ. Խաչատուրյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «2.  Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի։ Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

 

                                        Հանրապետության Նախագահ                                     Վ. Խաչատուրյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱՊԱՀՈՎԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-177-Ն օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

  «2.  Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, վարույթն իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի։ Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին արգելվում է իր հաճախորդներին (Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին) տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:»։

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

                                             

                                            Հանրապետության Նախագահ                                     Վ. Խաչատուրյան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

  «2.  Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, վարույթն իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների։»։

 

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

                                       

                                                     Հանրապետության Նախագահ                                     Վ. Խաչատուրյան

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    05.06.2025 - 21.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Безопасность, Финансовая, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1840

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: