«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-րդ կետով.
«64) էլեկտրոնային հարթակ-համակարգ` ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված չափանիշներին բավարարող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։»։
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.
«8.1 Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման Էլեկտրոնային հարթակ-համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանվում են ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասում «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով փաստաթղթերի առգրավման» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 239-րդ հոդվածը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով՝
«13. Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով, ապա առգրավման որոշումն այն անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, հանձնվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով, իսկ առգրավման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են այդ համակարգի միջոցով.»
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին մասով՝
«13.1. Էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով առգրավում կատարելու դեպքում առգրավման առանձին արձանագրություն չի կազմվում, իսկ վարույթի նյութերին կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը գեներացվում է էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով:»։
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բանկը պարտավոր է դատարանի որոշումը ստանալուց հետո երկու բանկային օրվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը` փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի։ Բանկին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՊԱՀՈՎԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-177-Ն օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, վարույթն իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի։ Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին արգելվում է իր հաճախորդներին (Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին) տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, վարույթն իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով ստացվող կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան
-
Discussed
05.06.2025 - 21.06.2025
-
Type
Law
-
Area
Justice, Security, Financial, Criminal legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 1848
Print