ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված է տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն (այսուհետ՝ Կենտրոն) հասկացությունը, որը Օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած պետական ոչ առևտրային կազմակերպություն է և դրա լիազորությունները։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենտրոնի լուծարմամբ, քանի որ վերջինիս հիմնական գործառույթները կարող են իրականացնել նաև իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ)։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է կենտրոնի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ մնացած գործառույթները՝ լիազոր մարմնին։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հավատագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն