Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունը,  16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 18-րդ հոդվածը և 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 2.  Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 11-րդ հոդվածի 1-ին մասերում հանել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և», 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ», իսկ 15-րդ հոդվածի 6-րդ մասում՝ «կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը։

 

Հոդված 3.  Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «իէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«իէ) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը․»

2) «իէ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետեր․

«իը) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.

իթ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը.

ժ) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

 

 

  • Обсуждалось

    30.05.2025 - 15.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1672

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Արթուր Խաչիկյան

09.06.2025

https://www.arlis.am/hy/acts/31725 կայքում տեղադրված պաշտոնական ինկորպորացիայի համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, բացի նախորդող կետերից, ունի «իե», «իզ» և «իէ» կետեր։ Ներկայացված նախագծով 17-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետը շարադրվում է նոր խմբագրությամբ և լրացվում է «իը», «իթ», «ժ», «ժա» կետերով։ Արդյունքում 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի՝ համարակալումը ստացում է «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «իա», «իբ», «իգ», «իդ», «իե», «իզ», «իէ», «իը», «իթ», «ժ» և «ժա»։ Անհրաժեշտ է 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը համապատասխանեցնել հայատառ թվագրման, ինչպես նաև ՀՕ-204-Ն օրենքի մյուս հոդվածնեերում կիրառված հայատառ թվագրման կանոններին։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: