Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված է տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն (այսուհետ՝ Կենտրոն)  հասկացությունը, որը Օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած պետական ոչ առևտրային կազմակերպություն է և դրա լիազորությունները։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կենտրոնի լուծարմամբ, քանի որ վերջինիս հիմնական գործառույթները կարող են իրականացնել նաև իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ)։  

2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է կենտրոնի՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց, իսկ մնացած գործառույթները՝ լիազոր մարմնին։

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։ 

6 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հավատագրված անձանց համար կապահովվի բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նախագծի ընդունումը կնպաստի տվյալ ոլորտում տնտեսական գործունեության ազատությանը, ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    30.05.2025 - 15.06.2025

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1671

Print

Suggestions

Արթուր Խաչիկյան

09.06.2025

https://www.arlis.am/hy/acts/31725 կայքում տեղադրված պաշտոնական ինկորպորացիայի համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, բացի նախորդող կետերից, ունի «իե», «իզ» և «իէ» կետեր։ Ներկայացված նախագծով 17-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետը շարադրվում է նոր խմբագրությամբ և լրացվում է «իը», «իթ», «ժ», «ժա» կետերով։ Արդյունքում 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի՝ համարակալումը ստացում է «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «իա», «իբ», «իգ», «իդ», «իե», «իզ», «իէ», «իը», «իթ», «ժ» և «ժա»։ Անհրաժեշտ է 17-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը համապատասխանեցնել հայատառ թվագրման, ինչպես նաև ՀՕ-204-Ն օրենքի մյուս հոդվածնեերում կիրառված հայատառ թվագրման կանոններին։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: