Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վարդան Ալոյան 14.05.2025 10:51:53 | ՍՊԸ-ների մասում բաժնետիրոջ փոխարեն պետք է գրել մասնակից: Լավ նախագիծ է: | ||||
| 2 | Արա Սաղումյան 15.05.2025 12:29:10 | Առաջարկվող նախագծերով անհատույց ներդրումները, ըստ էության, վերաբերում են նվիրատվություն կատարելուն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլուխ): Քանի որ առևտրային կազմակերպությունների մասնակիցներ (բաժնետեր, փայատեր, անդամ) կարող են լինել ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձինք (մասնավորապես՝ առևտրային կազմակերպություններ), ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը: Ուստի, առաջարկում եմ՝ նախագծերի տեքստերում «մասնակիցներ (բաժնետեր, փայատեր, անդամ)» բառակապակցությունից առաջ կամ առանձին կիրառվող «մասնակից», «բաժնետեր», «փայատեր», «անդամ» բառերից առաջ ավելացնել «առևտրային կազմակերպություն չհանդիսացող» բառակապակցությունը, կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի 3-րդ կետում «նվիրատվությունը» բառից հետո ավելացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառակապակցությունը: | ||||
| 3 | Արա Սաղումյան 15.05.2025 12:29:55 | ՀՀ քաղաքացիական օրենսգքրում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ. ա) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. կետում «անդամակցության» բառը փոխարինել «փայի» բառով. բ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.2. կետում սխալ է «անդամ» և «կոոպերատիվ» բառերի փոխարեն «բաժնետեր» և «ընկերություն» բառերի հոլովաձևերի կիրառումը. գ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. և 2.2. կետերը արդյո՞ք չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից. դ) օրենքի նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածները հանել, քանի որ դրանք հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածին և, չեն համապատասխանում փոխառության էությանը, քանզի փոխառության պայմանագիրը հատուցելի պայմանագիր է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 439): Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը տրված փոխառությունները չվերադարձնելու համար փոխատուն իրավունք ունի գրավոր ծանուցելու փոխառուին՝ իրենց միջև կնքված փոխառության պայմանագրով պարտքը ներելու մասին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում եմ խմբագրել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը: | ||||
| 4 | Արա Սաղումյան 15.05.2025 12:31:18 | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները. առաջարկվող նոր 33․1. հոդվածի՝ ա) 1-ին և 2-րդ մասերում «բաժնետեր» բառի հոլովաձևերը փոխարինել «մասնակից» բառի համապատասխան հոլովաձևերով. բ) քանի որ 3-րդ մասում նշված «50.9-րդ հոդված» օրենքում առկա չէ, ուստի այն պետք է փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառակապակցությամբ: | ||||
| 5 | Վահագն Խալաֆյան 15.05.2025 21:06:44 | Պետքական փոփոխություն է։ |