Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Վարդան Ալոյան 14.05.2025 10:51:53 ՍՊԸ-ների մասում բաժնետիրոջ փոխարեն պետք է գրել մասնակից: Լավ նախագիծ է:
2 Արա Սաղումյան 15.05.2025 12:29:10 Առաջարկվող նախագծերով անհատույց ներդրումները, ըստ էության, վերաբերում են նվիրատվություն կատարելուն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլուխ): Քանի որ առևտրային կազմակերպությունների մասնակիցներ (բաժնետեր, փայատեր, անդամ) կարող են լինել ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձինք (մասնավորապես՝ առևտրային կազմակերպություններ), ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի 3-րդ կետով արգելվում է առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը: Ուստի, առաջարկում եմ՝ նախագծերի տեքստերում «մասնակիցներ (բաժնետեր, փայատեր, անդամ)» բառակապակցությունից առաջ կամ առանձին կիրառվող «մասնակից», «բաժնետեր», «փայատեր», «անդամ» բառերից առաջ ավելացնել «առևտրային կազմակերպություն չհանդիսացող» բառակապակցությունը, կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի 3-րդ կետում «նվիրատվությունը» բառից հետո ավելացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառակապակցությունը:
3 Արա Սաղումյան 15.05.2025 12:29:55 ՀՀ քաղաքացիական օրենսգքրում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ. ա) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. կետում «անդամակցության» բառը փոխարինել «փայի» բառով. բ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.2. կետում սխալ է «անդամ» և «կոոպերատիվ» բառերի փոխարեն «բաժնետեր» և «ընկերություն» բառերի հոլովաձևերի կիրառումը. գ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. և 2.2. կետերը արդյո՞ք չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից. դ) օրենքի նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածները հանել, քանի որ դրանք հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածին և, չեն համապատասխանում փոխառության էությանը, քանզի փոխառության պայմանագիրը հատուցելի պայմանագիր է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 439): Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը տրված փոխառությունները չվերադարձնելու համար փոխատուն իրավունք ունի գրավոր ծանուցելու փոխառուին՝ իրենց միջև կնքված փոխառության պայմանագրով պարտքը ներելու մասին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում եմ խմբագրել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը:
4 Արա Սաղումյան 15.05.2025 12:31:18 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները. առաջարկվող նոր 33․1. հոդվածի՝ ա) 1-ին և 2-րդ մասերում «բաժնետեր» բառի հոլովաձևերը փոխարինել «մասնակից» բառի համապատասխան հոլովաձևերով. բ) քանի որ 3-րդ մասում նշված «50.9-րդ հոդված» օրենքում առկա չէ, ուստի այն պետք է փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառակապակցությամբ:
5 Վահագն Խալաֆյան 15.05.2025 21:06:44 Պետքական փոփոխություն է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: