Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավորություն չի տրվում ընկերությունների բաժնետերերին, փայատերերին կամ անդամներին ներդրումներ կատարել սեփական կապիտալում։

Հարկ է նշել, որ ներկայումս ընկերությունների բաժնետերերը և փայատերերը ներդրումներ են կատարում ընկերության կանոնադրական կապիտալում փոխառությունների տեսքով, որը կատարվում է ընկերության բոլոր բաժնետերերի և փայատերերի մեծամասնության համաձայնությամբ և խոչընդոտներ է առաջացնում ներդրումներ կատարելու համար։

  • Discussed

    13.05.2025 - 01.06.2025

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1701

Print

Suggestions

Վահագն Խալաֆյան

15.05.2025

Պետքական փոփոխություն է։

Արա Սաղումյան

15.05.2025

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները. առաջարկվող նոր 33․1. հոդվածի՝ ա) 1-ին և 2-րդ մասերում «բաժնետեր» բառի հոլովաձևերը փոխարինել «մասնակից» բառի համապատասխան հոլովաձևերով. բ) քանի որ 3-րդ մասում նշված «50.9-րդ հոդված» օրենքում առկա չէ, ուստի այն պետք է փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառակապակցությամբ:

Արա Սաղումյան

15.05.2025

ՀՀ քաղաքացիական օրենսգքրում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ. ա) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. կետում «անդամակցության» բառը փոխարինել «փայի» բառով. բ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.2. կետում սխալ է «անդամ» և «կոոպերատիվ» բառերի փոխարեն «բաժնետեր» և «ընկերություն» բառերի հոլովաձևերի կիրառումը. գ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. և 2.2. կետերը արդյո՞ք չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից. դ) օրենքի նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածները հանել, քանի որ դրանք հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածին և, չեն համապատասխանում փոխառության էությանը, քանզի փոխառության պայմանագիրը հատուցելի պայմանագիր է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 439): Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը տրված փոխառությունները չվերադարձնելու համար փոխատուն իրավունք ունի գրավոր ծանուցելու փոխառուին՝ իրենց միջև կնքված փոխառության պայմանագրով պարտքը ներելու մասին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում եմ խմբագրել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: