Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «նախորդ հարկային տարիների հարկային վնասը մարելու նպատակով մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալի այլ տարրերում կատարված ներդրումները՝ նախորդ հարկային տարիների հարկային վնասը չգերազանցող չափով.»  բառերը փոխարինել «մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալում առանց կանոնադրական կապիտալի ավելացման կատարված անհատույց ներդրումները.» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21)-րդ կետով.

«21) Մասնակիցների կողմից շահութահարկ վճարողի սեփական կապիտալում կատարված անհատույց ներդրումների գծով կատարված ծախսերը:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2․1 և 2․2 կետերով.

«2․1․ Կոոպերատիվի անդամը կարող է սեփական կապիտալում կատարել անհատույց ներդրումներ՝ առանց կանոնադրական կապիտալի և առանց իր ունեցած անդամակցության փոփոխության։»։

«2․2․ Բաժնետիրոջ կողմից կարող է կատարվել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ՝ անդամների ընդհանուր ժողովի մեծամասնության համաձայնությամբ

Հոդված 2Օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասում «փոխառության գումարը։» բառերից հետո լրացնել «, բացառությամբ, եթե բաժնետերը, փայատերը կամ անդամը փոխառության գումարը ներդրում են կատարում սեփական կապիտալում։»։

Հոդված 3  Օրենսգրքի 880-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4 Փոխառության գումարը կարող է չվերադարձվել պայմանով, որ բաժնետիրոջ կողմից փոխառության գումարը ներդրվի սեփական կապիտալում։»

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից և տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը կնքված փոխառության պայմանագրերի վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 35․1. հոդվածով

«Հոդված 351  Ընկերության սեփական կապիտալում ներդրումներ, որոնք չեն ավելացնում ընկերության կանոնադրական կապիտալը

«1. Բաժնետիրոջ կողմից կարող է կատարվել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի մեծամասնության համաձայնությամբ,

«2. Բաժնետերը ընկերության հետ պայմանագրի հիման վրա իրավունք ունի ցանկացած ժամանակ կատարել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ։ Այդպիսի ներդրումները չեն ավելացնում ընկերության կանոնադրական կապիտալը և չեն փոխում բաժնետոմսերի անվանական արժեքը, ինչպես նաև որևէ այլ լրացուցիչ իրավունքներ չեն տրամադրում ներդրող բաժնետիրոջը: Եթե ներդրումը կատարվում է ոչ դրամական ձևով, ապա ներդրման չափի որոշման նպատակով գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33․1. հոդվածով․

«Հոդված 33.1. Ընկերության սեփական կապիտալում ներդրումներ, որոնք չեն ավելացնում ընկերության կանոնադրական կապիտալը

  1. Բաժնետիրոջ կողմից կարող է կատարվել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի մեծամասնության համաձայնությամբ,
  2. Բաժնետիրոջ կողմից կարող է կատարվել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ՝ մասնակիցների ընդհանուր ժողովի մեծամասնության համաձայնությամբ,
  3. Մասնակիցը ընկերության հետ պայմանագրի հիման վրա իրավունք ունի ցանկացած ժամանակ կատարել անհատույց ներդրումներ ընկերության սեփական կապիտալում՝ ընկերությանը փոխանցելով դրամական միջոցներ, պահանջի իրավունք, գույք կամ գույքային իրավունքներ։ Այդպիսի ներդրումները չեն ավելացնում ընկերության կանոնադրական կապիտալը և չեն փոխում բաժնեմասի անվանական արժեքը, ինչպես նաև որևէ այլ լրացուցիչ իրավունքներ չեն տրամադրում ներդրող մասնակցին: Եթե ներդրումը կատարվում է ոչ դրամական ձևով, ապա ներդրման չափի որոշման նպատակով գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 50.9-րդ հոդվածով սահմանված կարգով: »։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:

 

  • Обсуждалось

    13.05.2025 - 01.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1714

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Վահագն Խալաֆյան

15.05.2025

Պետքական փոփոխություն է։

Արա Սաղումյան

15.05.2025

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները. առաջարկվող նոր 33․1. հոդվածի՝ ա) 1-ին և 2-րդ մասերում «բաժնետեր» բառի հոլովաձևերը փոխարինել «մասնակից» բառի համապատասխան հոլովաձևերով. բ) քանի որ 3-րդ մասում նշված «50.9-րդ հոդված» օրենքում առկա չէ, ուստի այն պետք է փոխարինել «29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառակապակցությամբ:

Արա Սաղումյան

15.05.2025

ՀՀ քաղաքացիական օրենսգքրում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խնդրահարույց է հետևյալ պատճառաբանությամբ. ա) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. կետում «անդամակցության» բառը փոխարինել «փայի» բառով. բ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.2. կետում սխալ է «անդամ» և «կոոպերատիվ» բառերի փոխարեն «բաժնետեր» և «ընկերություն» բառերի հոլովաձևերի կիրառումը. գ) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2.1. և 2.2. կետերը արդյո՞ք չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից. դ) օրենքի նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածները հանել, քանի որ դրանք հակասում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածին և, չեն համապատասխանում փոխառության էությանը, քանզի փոխառության պայմանագիրը հատուցելի պայմանագիր է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 439): Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը տրված փոխառությունները չվերադարձնելու համար փոխատուն իրավունք ունի գրավոր ծանուցելու փոխառուին՝ իրենց միջև կնքված փոխառության պայմանագրով պարտքը ներելու մասին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը: Ուստի, առաջարկում եմ խմբագրել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: