Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ 

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում.

1.3-րդ մասում «իրար փոխլրացնող ստաժ» բառերից հետո լրացնել «, կամ իրավավաբանական ոլորտում գործունեության 5 տարվա մասնագիտական ստաժ» բառերով

2. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի կազմում կարող են ներգրավվել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում առնվազն երեք տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո՝ տասնօրյա ժամկետում, հասարակական կազմակերպությունները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում Խորհրդում ներգրավվելու վերաբերյալ դիմում: Դիմումում նշվում են առաջարկվող ներկայացուցչի տվյալները և կցվում են հակակոռուպցիոն ոլորտում կազմակերպության և ներկայացուցչի փորձառությունը հավաստող, ինչպես նաև  իրականացված ծրագրերի վերաբերյալ փաստաթղթերը: Երկուսից ավելի հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել երկար փորձառություն ունեցող և վերջին երեք տարիների ընթացքում առավել շատ ոլորտային ծրագրեր իրականացրած կազմակերպությանը։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն մրցութային խորհրդում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ:»:

3.12-րդ մասի 4-րդ կետում «Հարցարանը» բառից առաջ լրացնել «սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված չափանիշների ստուգմանն ուղղված հարցերով»։

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում.

1․ 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ էլեկտրոնային եղանակով։»

2. 5-րդ մասում «10» թիվը փոխարինել «15» թվով,

3. 6-րդ մասի 1-ին կետում․

1) «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով,

2) «Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:»  նախադասությունը փոխարինել «Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում է անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ երկօրյա ժամկետում։ Թերությունները կարող են վերացվել ծանուցման պահից 3 օրվա ընթացքում։» նախադասությամբ,

3) «Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ավարտին» բառերը հանել։

4. 6-րդ մասի 3-րդ կետում «հնգօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով,

5. 6-րդ մասի 4-րդ կետում «որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը երեք թեկնածուները, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ թեկնածու:» բառերը փոխարինել «որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքներով առավելագույն միավոր ստացած առավելագույնը երեք թեկնածուները: Հավասար միավորների դեպքում հաղթող ճանաչվածների ցուցակում ներառվում են հավասար միավորներ ստացված բոլոր թեկնածուները:» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    16.04.2025 - 02.05.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1697

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: