Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _____________ 2025 թվական թիվ  _____-Ա

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 686-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 230-րդ հոդ­­վածի 1-ին մասի 7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որո­շում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատ­մա­մշա­­կու­թյային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունների և կրոնական կազ­­մա­կեր­պու­թյուններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվա­կանը կառուց­­ված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասա­կարգ­մանը համա­պա­տաս­խան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների ցանկը սահ­­մա­նելու մասին» թիվ 686-Ա որոշման՝                                                                                                                                                                                                                                                                                   1.) վերնագրում՝

      ա. «շինու­թյուն­ների» բառերը փոխա­րի­նել «անշարժ գույքերի» բառերով,

      բ. «և» բառը փոխարինել «, ինչպես նաև» բառերով:

           2.) նախաբանից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «1. Սահմանել անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համար­վող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքերի, ինչպես նաև կրո­  նական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատ­կա­նող՝ մինչև 1991 թվա­կանը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ­մանված դասա­­­կարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային անշարժ գույ­քերի ցանկը` համա­­ձայն հավելվածի:

      2․ Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերը ներառում են հողա­մա­սերը և (կամ) դրանց բարելավումները։»։                 

            2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարա­բե­րություն­ների վրա:

  • Обсуждалось

    09.04.2025 - 24.04.2025

  • Тип

    Приказ решение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Հանրային հարցման ամսաթիվ

    09.04.2025

  • Հանրային հարցման հասցե

    -

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1613

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: