«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _____________ 2025 թվական թիվ _____-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 686-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատմամշակությային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունների և կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 686-Ա որոշման՝ 1.) վերնագրում՝
ա. «շինությունների» բառերը փոխարինել «անշարժ գույքերի» բառերով,
բ. «և» բառը փոխարինել «, ինչպես նաև» բառերով:
2.) նախաբանից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքերի, ինչպես նաև կրո նական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային անշարժ գույքերի ցանկը` համաձայն հավելվածի:
2․ Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերը ներառում են հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
-
Discussed
09.04.2025 - 24.04.2025
-
Type
Order Decision
-
Area
Financial, Economical
-
Հանրային հարցման ամսաթիվ
09.04.2025
-
Հանրային հարցման հասցե
-
Views 1627
Print